Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ՀՐԱՎԻՐՎԵԼ է ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

25/08/2021

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանին, Նարեկ Աղասարյանին, Սերգեյ Մկրտչյանին և Տիգրան Այունցին։

Հավելենք, որ սեպտեմբերի 2-ին մեր ընտրանին 2023 թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում Երևանում կհանդիպի Ֆարերյան կղզիների Մ-21 տարեկանների հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 5-ին կմեկնի Ուկրաինա՝ անցկացնելու նույն փուլի հերթական հանդիպումը Ուկրաինայի Մ-21 տարեկանների ընտրանու հետ։ Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին։