Not Selected

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ «ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԷՐ

08/08/2021

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կրկին «Ուրարտուում» էր։ Մարմնամարզիկը կատարեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Ուրարտու» - «Սևան» հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը, իսկ «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը նրանց հանձնեց անվանական մարզաշապիկ, որից հետո կիսվեց մեզ հետ իր զգացողություններով․

«Շատ դժվար էր, բայց կարողացա հաղթահարել ու նվաճել օլիմպիական մեդալը, երկար ճանապարհ էր, իսկ զգացողություններն անբացատրելի են։ Շատ ուրախ եմ, որ մեդալը բերեցի մեր հայրենիք։ Երկրորդ անգամ եմ «Ուրարտուում», այս տեղն ինձ հաջողություն բերեց առաջին անգամ, հուսով եմ հաջորդ Օլիմպիական խաղերից ոսկե մեդալով կգամ»։