Not Selected

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ ԿԱՏԱՐԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ

13/09/2021

32-րդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կատարեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպման առաջին՝ խորհրդանշական հարվածը։

Տրիբունաները բուռն ծափահարությունների ներքո ողջունեցին անվանի մարզիկին։

Նախքան խաղի մեկնարկը Բաչկովին ընդունել էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը և «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ էր նվիրել։