Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԶԻՋԵՑ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»

20/09/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրը եզրափակող խաղում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Լեռնային Արցախին»։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Սարգիս Մեթոյանը.

Առաջին խաղակեսը թիմերը մեծ ակտիվությամբ սկսեցին։ «Ուրարտու-2»-ը լավ հնարավորություններ ունեցավ հաշիվը բացելու, հատկապես վաստակած տուգանային հարվածից հետո, սակայն Տիգրան Այունցի հարվածից հետո գնդակն ընթացավ Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասի կողքով։ Առաջին խաղակեսում հյուրերը բացեցին հանդիպման հաշիվը։ Անկյունայինից կատարված փոխանցումից հետո Սարգիս Մեթոյանը գնդակն ուղարկեց «Ուրարտու-2»-ի դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսում մեր տղաներն ավելի լավ տեսք ունեին։ Գրոհներն ավելի վտանգավոր էին, քան առաջին կեսում։ Ցավոք, ոչ մի գրոհ չավարտվեց խփված գոլով։ Իսկ «Լեռնային Արցախը» երկրորդ անգամ օգտագործեց իր հնարավորություններից հերթականը և հաշիվը դարձրեց 0-2՝ տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակը։

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ի հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 24-ին։ Մեր տղաները կհյուրընկալվեն Գյումրիի «Շիրակին», որը 6 տուրերից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման մեկնարկը կլինի 15։30-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 0-2

0-1 Սարգիս Մեթոյան (35'), 0-2 Սարգիս Մեթոյան (69')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 17․ Տիգրան Այունց, 39․ Նարեկ Դավթյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 3․ Գագիկ Գևորգյան (26․ Կարեն Գալստյան 59'), 18․ Համլետ Սարգսյան, 33․ Վարդան Բաբախանյան (21․ Հարություն Ստեփանյան 80'), 20․ Ռուբեն Եսայան (24․ Դավիթ Թալալյան 84'), 11․ Արթուր Միսկիրիջյան (14․ Կորյուն Սեդրակյան 84'), 15․ Կարեն Դավթյան (16․ Արայիկ Էլոյան 59')։

Պահեստայիններ՝ 55․ Հայկ Ղազարյան, 12․ Արա Ջոլաքյան, 4․ Էրիկ Ամիրխանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 13․ Էդգար Ղուլինյան, 26․ Կարեն Գալստյան, 24․ Դավիթ Թալալյան, 9․ Արմեն Աֆրիկյան, 16․ Արայիկ Էլոյան, 21․ Հարություն Ստեփանյան։

«ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» 12․ Գոռ Մանուկյան, 6․ Արամ Կոստանդյան (ա), 5․ Գոռ Պողոսյան, 21․ Վադիմ Հայրիյան, 15․ Արթուր Խաչատրյան, 25․ Մատար Բադժի (9․ Արսեն Հովհաննիսյան 46'), 27․ Աբաբաքար Սոու (17․ Արարատ Չիլինգարյան 65'), 99․ Նթոնե Վալդո (10․ Կարեն Շահկելդյան 80'), 3․ Տոբի Ժնոհոպե, 7․ Նորիկ Մկրտչյան (88․ Աշոտ Քոչարյան 61'), 19․ Սարգիս Մեթոյան (33․ Արամայիս Մարդիյան 80')։

Պահեստայիններ՝ 1 Սերգեյ Ասրյան, 13 Արման Հարությունյան, 9 Արսեն Հովհաննիսյան, 23 Գարիկ Դանիելյան, 10 Կարեն Շահկելդյան, 17 Արարատ Չիլինգարյան, 88 Աշոտ Քոչարյան, 66 Իբրահիմ Ահմեդ, 33 Արամայիս Մարդիյան։