Not Selected

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՖԱ-ՈՒՄ

23/09/2021

«Ուրարտուի» երկարամյա աշխատակից, ակումբի աշխատակազմի ղեկավար Գոհար Վարդանյանն ավարտում է գործունեությունն ակումբում։ 

«Ուրարտու» ՖԱ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում Գոհար Վարդանյանին կատարած արդյունավետ ու բեղումնավոր աշխատանքի, ինչպես նաև ներդրած ջանքերի համար ու մաղթում նորանոր հաջողություններ ապագայում, առողջություն ու բարեկեցություն։ Մեր ակումբը ջերմությամբ ու ուրախությամբ կհիշի Գոհար Վարդանյանի հետ համատեղ աշխատանքային տարիները։

Հավելենք, որ Գոհար Վարդանյանն «Ուրարտու» ՖԱ-ում էր 2015 թվականից։