Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

23/09/2021

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-ից 11-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի շրջանակում հոկտեմբերի 8-ին և 11-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Քաթարի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։ 

Այս խաղերին նախապատրաստվելու համար Վարազդատ Ավետիսյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանին, Ռուբեն Աբրահամյանին և Համլետ Սարգսյանին, ինչպես նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված դարպասապահ Անդրանիկ Մարիտիրոսյանին։

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղերում։