Not Selected

ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ․ «ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԻՍԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ Է»

07/09/2021

«Ուրարտուում» կայացած արձանների ու մարզադաշտերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր ելույթում նշեց հետևյալը․

«Յուրաքանչյուր ակումբ, դա միայն գլխավոր թիմը չէ։ Այն ֆուտբոլն է, բոլոր մարդակներում, հարգանքն է՝ ակումբը ստեղծողների նկատմամբ։ Սա բացառիկ դեպք է, երբ «Ուրարտուն» իր օրինակով ցույց է տալիս, որ իսկական ֆուտբոլային ակումբ է։

Ես անչափ շնորհակալ եմ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին, սեփականատիրոջը, այն ամենի համար, ինչը հիմա տեսնում ենք։ Այս ակումբին մաղթում եմ երկարատև աշխատանք ու բարգավաճում»։