Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ՓՈԽԵՑԻՆՔ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՀԱՂԹԵԼ»

19/10/2022

Դմիտրի Գունկոն խոսել է «Վանի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

Սպասում էինք, որ սովորական խաղ չի ստացվելու, «Վանը» տանը խաղում է իրեն հատուկ ֆուտբոլ։ Ունեինք պահեր, որ կարող էինք գոլ խփել ու բացել հաշիվը, առաջին խաղակեսում դա չստացվեց, երկրորդում կարողացանք, կարծում եմ՝ փոխեցինք խաղի ընթացքն ու երկրորդ խաղակեսը նշանակալիորեն տարբերվեց առաջինից։ Բնականաբար, պետք էր նաև երկրորդը խփել, ինչի համար շատ պահեր ունեիք, բայց վերջնական հաշիվը՝ 1-0, կարծում եմ՝ օրինաչափ էր։

ԹԻՄԻ՝ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՇԱՆՍԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես գիտեմ, որ հոկտեմբերի 23-ին հանդիպում ունենք «Նոայի» հետ, հետո 29-ին, նոյեմբերի 4-ին, մենք լրջորեն պատրաստվում ենք ամեն խաղին, կտեսնենք՝ ինչպես կդասավորվի հետագայում ամեն ինչ»։