Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԲԱՑՎԵՑ ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ԹԱՆԳԱՐԱՆԸ

25/10/2022

«Ուրարտուի» 30-ամյակի տոնակատարության մեկնարկը տրվեց մարզաբազայի տարածքում ակումբի թանգարանի բացմամբ, որի նպատակը ներկայիս ու ապագա սերունդներին անցյալի արժեքների մասին պատմելն է։

Բացման արարողությանը ներկա էին ակումբի ղեկավարությունը՝ «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցի գլխավորությամբ, ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Ուրարտուի» բոլոր ժամանակների ներկայացուցիչներ ու ֆուտբոլիստներ, ինչպես նաև ակումբի ակադեմիայի թիմերը։

Բացման հանդիսավոր արարողության մասին՝ մեր տեսանյութում․