Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ «ԳԱՆՁԱՍԱՐԻՆ»

30/10/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց «Գանձասարին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Համլետ Սարգսյանը։

«Գանձասարի» հետ նախորդ խաղում մեր տղաները զիջել էին կապանյան թիմին 2-1 հաշվով։ Կապանի Քաղաքային մարզադաշտում «Ուրարտու-2»-ը երկրորդ արտագնա խաղն անցկացրեց այս ամսում։ Այս անգամ Իգոր Պադերինի թիմն ավելի վստահ խաղ ցուցադրեց։ Առաջին խաղակեսում պայքարը հավասար էր։ Գնդակն անընդհատ տեղափոխվում էր մի կիսադաշտից մյուսը, ֆուտբոլիստներն ակտիվ գրոհում էին։ «Ուրարտու-2»-ի փորձերից մեկն աշխատեց 28-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, երբ Համլետ Սարգսյանը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Նարեկ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը։ Խաղակեսի ավարտին մնացած րոպեների ընթացքում տանտերերը փորձում էին գոնե հավասար հաշվով գնալ հանդերձարան, սակայն նրանց մոտ ստացվեց միայն անհանգստացնել մեր դարպսապահ Մխիթար Ումրեյանին, որը կարողացավ անառիկ պահել դարպասը։

Երկրորդ խաղակեսն ավելի համառ պայքարում ընթացավ։ Հարություն Ստեփանյանը հիանալի պահեր ուներ խփելու մեր թիմի երկրորդ գնդակը, սակայն չէր ստացվում ավարտին հասցնել սկսածը։ Դրվագներից մեկում էլ՝ հանդիպման 62-րդ րոպեին, նրա հարվածից հետո գնդակը դարպասային գծից հասցրել դուրս բերել մրցակցի պաշպաններից մեկը։ «Գանձասարն» էլ չկարողացավ օգտագործել խաղում իր ամենաիրական հնարավորությունը՝ հաշիվը հավասարեցնելու։ 77-րդ րոպեին տուգանայինի խաղարկման ժամանակ ֆուտբոլիստներից մեկի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Իսկ խաղի վերջին րոպեներին փայլուն գործեց մեր թիմի պաշտպանությունը՝ չտալով մրցակցին այլ շանսեր։ Ի վերջո «Ուրարտու-2»-ը կարողացավ արտագնա հաղթանակ տոնել 1-0 հաշվով։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 5-ին՝ հետաձգված տուրի շրջանակում հյուրընկալվելով «Փյունիկ Ակադեմիային»։ Հանդիպումը կմեկնարկի 15։00-ին։

«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-1

0-1 Համլետ Սարգսյան (28')

«ԳԱՆՁԱՍԱՐ». 22․ Նարեկ Հովհաննիսյան, 23․ Դավիթ Փարեմուզյան, 16․ Ժորա Սավադյան, 7․ Օրբելի Համբարձումյան, 13․ Ալեն Կարապետյան (ա), 8․ Գաբրիել Եղիազարյան, 25․ Օմար Մանսուր, 27․ Պերճ Պողիկյան, 3․ Էմանուել Չիբուիկե, 18․Օբիննա Ջուլիուս, 11․ Տիգրան Այունց։

Պահեստայիններ՝ 1․ Էդվին Հակոբյան, 5․ Ռուբեն Խաչատրյան, 19․ Հայկ Մարտիրոսյան, 9․ Տիրան Գասպարյան, 4․ Շիոմի Յուշիրո, 17․ Բոակյե Ստեփհեն, 21․ Անսահ Կվարտենգ, 14․ Ամանո Շոգո, 33․ Նիշի Գուստավո Կենջի, 57․ Մարտին Միքայելյան, 58․ Սպարտակ Գևորգյան, 59․ Վալերա Թևատրոսյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 22․ Մխիթար Ումրեյան, 12. Արա Ջոլաքյան, 18․ Համլետ Սարգսյան, 9․ Արթուր Իսրայելյան, 39․ Նարեկ Դավթյան (ա), 21․ Հարություն Ստեփանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 15․ Կարեն Դավթյան, 27․ Գառնիկ Մինասյան, 35․ Իսաակ Բարրի, 16․ Էդիկ Վարդանյան։

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 38․ Դեյվիդի Բույու, 14․ Դավիթ Հարությունյան, 5․ Արթուր Թալասյան, 11․ Էրիկ Ղուլինյան, 19․ Կարեն Թալասյան, 29․ Խաչատուր Կիրակոսյան։