Not Selected

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿՓՈՐՁԵՆՔ ՊԱՀԵԼ ԱՌԱՋԱՏՐԻ ՄԵՐ ԴԻՐՔԸ»

05/10/2022

«Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը խոսել է առաջին շրջանի ավարտի, մարզումային գործընթացի ու առաջիկա խաղերին պատրաստվելու մասին․

ՄԱՐԶՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

«Մի քանի օր ընդմիջեցինք, հանգստացանք, hիմա վերադարձել ենք և փորձում ենք հնարավորինս ակտիվ և ինտենսիվ մարզվել ու լավ նախապատրաստվել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը։ Այժմ ընթանում են Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումները, մենք չենք մասնակցում այս փուլին, սա նույնպես առավելություն է մեզ համար՝ ավելի շատ օրեր ունենք հանգստանալու և առաջիկա խաղերին պատրաստվելու համար»։

«ԱՐԱՐԱՏԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առաջին քայլերս արել եմ հենց այստեղ՝ «Ուրարտուում», երկար ժամանակ հանդես եմ եկել, այժմ էլ գլխավոր թիմի կազմում եմ, ինչն ինձ համար շատ հաճելի և ուրախալի է։ Ինչ վերաբերում է ավագի թևկապին, ասեմ, որ, ճիշտ է, ժամանակը կարճ էր, բայց այս ընթացքում մեծ պատասխանատվություն զգացի, որը նաև հաճելի էր»։

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ
«Վերջին խաղում հաղթելու ցանկություն շատ մեծ էր, և ամբողջ թիմը պայքարում էր դրա համար։ Մենք հավատում էինք, որ կարող ենք գոլ խփել և հաղթել, և դա մեզ ցանկալի արդյունք տվեց։ Այդ խաղով ավարտեցինք առաջնության առաջին շրջանը և ավարտեցինք առաջին տեղով, մենք շատ քրտնաջան աշխատել ենք դրա համար, այդ թվում՝ միջմրցաշրջանային հատվածում։ Մենք ամեն ինչ արել ենք այս դիրքը հնարավորինս արագ զբաղեցնելու ու կանենք այն պահպանելու համար։ Ճիշտ է, հեշտ չէ, քանի որ մենք ունենք լավ մրցակիցներ, որոնք նույնպես մեզ շատ մոտ են մրցաշարային աղյուսակում, մեզ պետք է հնարավորինս շատ հաղթանակներ տանենք առաջատարների շարքում լինելու համար, քանի որ մենք իսկապես ցանկանում ենք չեմպիոն դառնալ»։