Not Selected

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ․ «ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎՐԱ ՈՒ ՀԱՍՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՆ»

02/04/2023

Մեր թիմի պաշտպան Արման Ղազարյանը խոսել է «Ալաշկերտի» նկատմամբ տոնած դժվար հաղթանակի, իր մարզավիճակի ու սպասվող գավաթային հանդիպման մասին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ալաշկերտին չէր ստացվում հաղթել նախորդ խաղերում, դա էլ ավելի պարտավորեցնող էր էր։ Փորձում էինք ամեն ինչ տալ խաղադաշտում այս խաղը հաղթելու համար։ Լավ վերլուծեցինք թիմին, կարողացանք իրագործել այն, ինչ մտածում էինք։ Շատ լավ հանդիպում ստացվեց, ամբողջ թիմը նվիրվածություն դրսևորեց և դրա շնորհիվ կարողացանք հաղթել»:

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Նախ շատ ուրախ եմ, որ կարողացա վերադառնալ խաղադաշտ։ Շատ երկար էի սպասել, գրեթե մեկ ամիս վնասվածքի պատճառով չէի խաղում։ Հուսով եմ, որ հիմա ամեն ինչ լավ է, ամեն ինչ անցյալում է, մենք միայն առաջ ենք նայում, փորձում ենք լավ նախապատրաստվել յուրաքանչյուր հանդիպմանը, որպեսզի հաղթենք բոլորում»:

ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՒ ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ
«Մենք չենք մտածում չեմպիոնության մասին, դեռ շատ հանդիպումներ ունենք: Մենք փորձում ենք կենտրոնանալ յուրաքանչյուր հանդիպման վրա և հաղթել այդ խաղերում․  միայն այդ դեպքում կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք»։

ԳԱՎԱԹԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Առջևում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումն է։ Վաղվանից կսկսենք նախապատրաստվել։ Չնայած նրան, որ մրցակիցը Առաջին խմբի առաջնությունից է, մենք նրանց չենք թերագնահատում։ Պետք է շատ լավ պատրաստվենք, քանի որ սա նույնպես շատ կարևոր հանդիպում է լինելու մեզ համար»։