Not Selected

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ «ՈՒՐԱՐՏՈՒ»

29/11/2022

Նոյեմբերի 28-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը շրջեց ակումբի նորաբաց թանգարանում, ներկա գտնվեց ակադեմիայի, աղջիկների թիմերի և գլխավոր թիմի մարզումներին: Աննա Հակոբյանը նաև ծաղիկներ խոնարհեց Սիմոն Իսրայելյանին, Արկադի Անդրիասյանին, Հովհաննես Զանազանյանին և Էդվարդ Գրիգորյանին նվիրված արձանախմբի առջև։ Իսկ այցի ավարտին նա զրույցեց մեր պատանի ֆուտբոլիստների ու ֆուտբոլիստուհիների հետ և պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Լուսանկարները՝ annahakobyan.am