Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» 4 ԹԵԿՆԱԾՈՒ ՈՒՆԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ

13/12/2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող՝ «Տարվա լավագույն մարզիչ» և «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերի քվեարկությանը թեկնածուներ ունենք նաև մենք։ Լավագույնի կոչմանն են հավակնում նաև «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանը, Սերգեյ Մկրտչյանն ու Նարեկ Գրիգորյանը։

Նշենք, որ քվեարկությանը կարող են մասնակցել ԶԼՄ-ների ներկայացուցիչները (բացառությամբ ֆուտբոլային որևէ ակումբում աշխատող լրագրողների), ինչպես նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մասնակից ակումբները։

Լավագույն ֆուտբոլիստի քվեարկության կարգն այստեղ։

Լավագույն մարզչի քվեարկության կարգն այստեղ։