Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

20/12/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ակումբի սան, պաշտպան Էդգար Գրիգորյանը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ 

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը հարազատ «Ուրարտու» էր վերադարձել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ Այս ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման և աչքի ընկել արդյունավետ գործողություններով։

Շնորհակալություն ենք հայտնում Էդգար Գրիգորյանին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։