Not Selected

ԷՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ՕԳՆԵԼ ԹԻՄԻՆ ԻՐ ՀԵՏԱԳԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

17/02/2022

2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածից «Ուրարտուին» է միացել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։ Ակումբ տեղափոխվելուց հետո 23-ամյա կիսապաշտպանը կիսվել է իր տպավորություններով․

 

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ վերադարձել եմ այստեղ, բոլորը լավ դիմավորեցին, թիմում էլ ընկերներ ունեմ, ամեն ինչ շատ լավ է։

Եկել եմ ակումբի համար ոչ այդքան լավ ժամանակահատվածում, քանի որ առաջնությունում մենք 6-րդ տեղում չպետք է լինեինք, այժմ հնարավորություն ունենք շտկելու ամեն ինչ, գավաթը հաղթելու, կօգնեմ թիմին հետագա պայքարում և կանենք հնարավորը, որպեսզի պայքարը շարունակենք նաև Եվրագավաթներում»։

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իմ խնդիրն այստեղ լինելու է թիմին հնարավորինս օգնելը՝ իրագործելու այն նպատակները, որոնք դրված են նրա առջև։ Կփորձեմ դրսևորել ինքս ինձ, նաև որպեսզի նորից հրավիրվեմ ազգային հավաքական ու լավ ընթացք ապահովեմ կարիերայիս համար»։