Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

17/02/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։

23-ամյա կիսապաշտպանն իր առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»)։ 11 տարեկանում նա տեղափոխվել է իսպանական «Բարսելոնայի» ակադեմիա։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Վարդանյանն սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Սոչիի» կազմում։

2022 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա ազատ գործակալի հիմունքներով պայմանագիր ստորագրեց հարազատ «Ուրարտուի» հետ։ 

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղում։ 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Էրիկ Վարդանյանին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և հաջող ելույթներ մաղթում կարիերայում։