Not Selected

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ «ԹԻՄԱԿԻՑՆԵՐՍ ՕԳՆԵՑԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՎՍՏԱՀ ՀԱՆԴԵՍ ԳԱՅԻ»

27/03/2022

«Ուրարտուի» սան Պետրոս Մանուկյանն առաջին անգամ հանդիպում անցկացրեց ակումբի գլխավոր թիմի կազմում։ Խաղից հետո ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՈՒ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ նորամուտս «Ուրարտուի» գլխավոր թիմում նշելու կապակցությամբ, լավ տպավորություններ ունեմ, լավ հանդիպում անցկացրինք, ճիշտ է, պարտվեցինք, բայց փորձեցինք անել ամեն ինչ։ Խաղադաշտ մտա երկրորդ խաղակեսում, հաշիվն արդեն 1-0 էր, փորձում էի ակտիվ խաղ ցուցադրել, օգնել թիմին գոլ խփել ու հավասարեցնել հաշիվը, բայց չստացվեց։ Թիմակիցներս էլ օգնեցին, որպեսզի վստահ հանդես գայի, կարծում եմ՝ ստացվեց»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Վերադառնալուցս հետո փորձում եմ բարելավել մարզավիճակս ամեն մարզմանը, կաշխատեմ ավելի լավ հանդես գալ, որպեսզի գլխավոր թիմում ավելի շատ հնարավորություն ունենամ ընդգրկվելու»։

ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ԹԻՄՈՒՄ 

«Մի քանի մարզում հասցրել եմ անցկացնել թիմի հետ, կասեմ, որ շատ լավ մթնոլորտ է, մարզումները լավ են անցնում։ Շարունակելու ենք նույն ջանքերով ու ամեն ինչ անենք, որպեսզի սպասվող գավաթային խաղում լավ հանդես գանք, հաղթենք ու շարժվենք առաջ»։