Not Selected

ԳՈԼԱԶՈՒՐԿ ՈՉ-ՈՔԻ՝ «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

14/04/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիա-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 

Թիմերի միջև վերջին հանդիպումը՝ 15-րդ տուրի շրջանակում, կրկին նույն սցենարով էր ընթացել՝ առանց գոլերի։ 

Մեր հարկի տակ խաղը բավական դիտարժան ստացվեց, գրոհները շատ էին և վտանգավոր հատկապես «Ուրարտու-2»-ի կատարմամբ։ Խաղասկզբից «Ուրարտու-2»-ը տիրում էր նախաձեռնությանը, մեր տղաները բազմիցս հայտնվում էին հարվածային դիրքերում, սակայն հարվածները չէին հասնում իրենց նպատակին։ Մրցակցի պահերը ավելի քիչ էին։ 

Ոչինչ չփոխվեց նաև հանդիպման երկրորդ մասում։ Տիգրան Առաքելյանի տղաները բացահայտ առավելություն ունեին, բայց կատարած հարվածները կամ շեղ էին ստացվում, կամ թիմին փրկում էր դարպասապահը։ Թիմերին այդպես էլ չհաջողվեց գնդակ ուղարկել միմյանց դարպասն ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումն «Ուրարտու-2»-ը կանցկացնի ապրիլի 19-ին՝ հյուրի կարգավիճակում մրցելով ԲԿՄԱ-2-ի հետ։ Հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կմեկնարկի 15։00-ին։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2» 0-0

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 55․ Հայկ Ղազարյան, 2․ Էրիկ Փիլոյան, 2․ Արթուր Մելիքյան, 6․ Ռադիկ Սարգսյան, 99․ Պետրոս Մանուկյան, 33․ Վարդան Բաբախանյան (ա) (12․ Արա Ջոլաքյան 79’), 18․ Համլետ Սարգսյան (9․ Արթուր Իսրայելյան 64’), 17․ Տիգրան Այունց (26․ Կարեն Գալստյան 73’), 20․ Ռուբեն Եսայան, 16․ Հայկ Ղևոնդյան (77․ Գրիգոր Հովհաննիսյան 73’), 7. Սամվել Հակոբյան (11․ Արթուր Միսկիրիջյան 79’)։

Պահեստայիններ՝ 22․ Մխիթար Ումրեյան, 3․ Գագիկ Գևորգյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 26․ Կարեն Գալստյան, 9․ Արթուր Իսրայելյան, 19․ Արմեն Աֆրիկյան, 13․ Էդգար Ղուլինյան, 21․ Հարություն Ստեփանյան, 11․ Արթուր Միսկիրիջյան, 12․ Արա Ջոլաքյան, 77․ Գրիգոր Հովհաննիսյան, 15․ Կարեն Դավթյան։

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2». 91․ Հայկ Խաչատրյան (ա), 15․ Ստեփան Սահրադյան, 3․ Էրիկ Սմբատյան, 5․ Սերյոժա Բաբայան, 19․ Սուրեն Զաքարյան, 11․ Պատվական Ավետիսյան (10․ Յուրի Քոլոզյան 10’), 4․ Մամիկոն Դերմենջյան, 13․ Տիգրան Յաղմուրյան (14․ Ռուբեն Հովսեփյան 77’), 9․ Արայիկ Էլոյան (8․ Հովհաննես Բալինյան 77’), 24․ Դավիթ Բարսեղյան (20․ Վրեժ Մկրտչյան 62’), 25․ Նիկոլայ Կուդրյաշով (21․ Սուրեն Ապրեսյան 62’)։

Պահեստայիններ՝ 33․ Վահե Մուրադյան, 14․ Ռուբեն Հովսեփյան, 20․ Վրեժ Մկրտչյան, 10․ Յուրի Քոլոզյան, 8․ Հովհաննես Բալինյան, 6․ Հայկ Սիմոնյան, 21․ Սուրեն Ապրեսյան, 17․ Գուրգեն Քոսյան։