Not Selected

ԷՐԻԿ ՓԻԼՈՅԱՆ․ «ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԿԱՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵՆՔ»

14/04/2022

«Արարատ-Արմենիա-2»-ի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո խաղի մասին խոսել է թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանը․

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ մրցակցի հետ էինք խաղում, թիմը բավական լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանց հետ նախորդ հանդիպումն էլ ոչ-ոքի էինք ավարտել, այսօրվա խաղն էլ ինքնին բարդ ստացվեց, ինչպես գիտեինք և պատրաստվել էինք։ Ճիշտ է, պատրաստվել էինք հաղթանակի ու այդ նպատակով էինք խաղում, բայց լավ է նաև, որ չպարտվեցфինք»։

ՎԵՐՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԹԻՄԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Քանի որ առաջնությունը մոտենում է ավարտին, թիմի մոտ վերջերս հոգնածություն է նկատվում, ինչ-որ բան չի հերիքում հաղթելու համար, բայց ամեն ինչ անում ենք, որ այդ ամենը չերևա խաղադաշտում և հասնենք լավ արդյունքի։ Դեռ ժամանակ կա, չենք հանձնվելու ու ամեն խաղի ձգտելու ենք հաղթանակի»։

ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«4 խաղ բաց եմ թողել, ինչի պատճառով ինձ մոտ մի փոքր խաղակցվածության խնդիր կա, բայց կարծում եմ մարզումների ու խաղերի շնորհիվ այդ բացը կկարողանամ լրացնել»։