Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԸ ԹԻՄԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՏԵՎԻՑ»

16/04/2022

«Վանի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (0-3) հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը.

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ըստ իս, բավականին լավ հանդիպում անցկացրինք՝ հաշվի առնելով նաև խոտածածկը, փոփոխությունը՝ բնականից արհեստականի, ինչպես նաև մրցակցի տրամադրվածությունը։ Վերջին խաղում «Վանի» պարտությունից ու գավաթում մեր հաղթանակից հետո գիտեինք, որ գալու են և ամեն ինչ անեն՝ հաղթանակի հասնելու համար, բայց բարեբախտաբար, կարողացանք վերահսկել խաղը և հասնել ցանկալի արդյունքի։ Ավելի շատ ուրախ եմ մեր երիտասարդ ֆուտբոլիստների՝ հատկապես Գոռ Լուլուկյանի, Խարիտոն Այվազյանի համար։ Իսկ Արթուր Միրանյանն արդեն շատ վստահ է հանդիպումներն անցկացնում, ինչի շնորհիվ գելերի հեղինակ է դառնում։ Շատ լավ է, որ մեր հարձակվողները կարողանում են թիմին տանել իրենց հետևից, այն շատ կարևոր է ֆուտբոլում»։

ՆԱՐԵԿ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Աղասարյանն ունակ է նման գոլեր խփելու, ունի լավ հարվածներ։ Գոլ խփելը, ճիշտ է, չի մտնում իր պարտականությունների մեջ, բայց ցանկալի է։ Գոհ եմ առաջին հերթին իր խաղից և նաև շնորհավորում եմ Պրեմիեր լիգայում իր առաջին գոլի կապակցությամբ»։