Not Selected

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ՝ «ՎԱՆԻ» ՆԿԱՏՄԱՄԲ

16/04/2022

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղային վերջին օրը «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Վանին»։ Չարենցավանում կայացած խաղում մեր թիմը վստահ հաղթանակ տոնեց 3-0 հաշվով։ «Ուրարտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նարեկ Աղասարյանը։

Այս տարի թիմերը միմյանց հետ արդեն երրորդ անգամ էին հանդիպում։ Վերջին մրցավեճը գավաթի կիսաեզրափակչում էր, որտեղ «Ուրարտուն» հաղթանակի էր հասել 3-0 հաշվով։ Իսկ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում ևս մեր տղաները առավելություն էին գրանցել։

Այս խաղում Ռոբերտ Արզումանյանը հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներին։ Փոխարենը խաղը մեկնարկից սկսեցին երիտասարդ ֆուտբոլիստներ Գոռ Լուլուկյանը, Խարիտոն Այվազյանը: Մեկնարկային կազմում երկարատև դադարից հետո տեղ էր գտել նաև Աննան Մենսահը, որը շարքից դուրս էր մնացել վնասվածքի պատճառով:

Առաջին խաղակեսում թե՛ «Ուրարտուն», թե՛ «Վանը» իրական գոլային պահեր գրեթե չունեին։ Միակ վտանգավոր պահը մեր կատարմամբ Սերգեյ Մկրտչյանի իրացրած տուգանայինն էր, որից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում հարձակման գծում Ջոնել Դեսիրեին փոխարինեց Դմիտրո Խլյոբասը, որի կատարած ուժեղ հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասապահի կողմից, իսկ վրա հասած Արթուր Միրանյանը եզրափակեց այն և 4-րդ խաղն անընդմեջ դարձավ գոլի հեղինակ։ 3 րոպե անց մեր տղաները անկյունայինի խաղարկումից հետո ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Նարեկ Աղասարյանի փոխանցումից հետո Միրանյանը գլխի հարվածով խփեց երկրորդ գոլը։ Նման առավելությունից հետո «Ուրարտուն» ավելի վստահ սկսեց գործել։ Դրվագներից մեկում Դմիտրո Խլյոբասը հերթական անգամ հայտնվեց հարմար դիրքում, սակայն կատարած ուժգին հարվածից հետո գնդակը ևս մեկ անգամ դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Հանդիպման 81-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 0-3 և բացեց նաև իր գոլերի հաշիվը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 

Այսպիսով, «Ուրարտուն» 3 միավոր վաստակեց Չարենցավանում կայացած խաղում։ Հաջորդ հանդիպումն առաջնությունում մեր թիմը կանցկացնի ապրիլի 20-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվելով «Նորավանքին»։  

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-3 

0-1 Արթուր Միրանյան (49'), 0-2 Արթուր Միրանյան (52'), 0-3 Նարեկ Աղասարյան (81')

«ՎԱՆ»․ 21. Դավիթ Պապիկյան, 27. Ջոսուե Գաբա, 19. Ալեքսանդր Ստեպանով, 7. Վլադիմիր Ֆիլիպով (77. Էրիկ Ազիզյան 85'), 23. Դմիտրի Կուզկին, 17. Ջեյսոն Կլիֆորդ (10. Բենիկ Հովհաննիսյան 65'), 8. Գվազավա Շոթա, 11. Իպեյ Վիլյամս (9. Կախա Կախաբրիշվիլի 89'), 18. Նարեկ Հովհաննիսյան (96. Էդուարդ Ավագյան 65'), 6. Արգիշտի Պետրոսյան (ա), 90. Ալիխան Մալկանդուև (99. Բենյամին Տեչիե 65')։

Պահեստայիններ՝ 12. Արման Մելիքսեթյան, 1. Արթուր Մելքոնյան, 28. Ալեքսանդր Հովհաննիսյան, 2. Վասպուրակ Մինասյան, 9. Կախա Կախաբրիշվիլի, 3. Սիլվիո Գուտիերեզ, 10. Բենիկ Հովհաննիսյան, 77. Էրիկ Ազիզյան, 99. Բենյամին Տեչիե, 96. Էդուարդ Ավագյան, 44. Մոհամմեդ Ջաբիր, 5. Լայոնել Ադամս։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 36. Խարիտոն Այվազյան, 14. Պյոտր Տեն, 15. Աննան Մենսահ, 25. Էդգար Գրիգորյան (6. Արման Ղազարյան 65'), 5. Հակոբ Հակոբյան (ա), 9. Նարեկ Աղասարյան (10. Կարեն Մելքոնյան 83'), 19. Սերգեյ Մկրտչյան, 20. Գոռ Լուլուկյան (8. Ուգոչուկվու Իվու 65'), 22. Արթուր Միրանյան (90. Օլեգ Պոլյակով 65'), 12. Ջոնել Դեսիրե (13. Դմիտրո Խլյոբաս 46')։

Պահեստայիններ՝ 96. Անատոլի Այվազով, 31. Լևոն Տեր-Մինասյան, 2. Նանա Անտվի, 4. Արմեն Մանուչարյան, 67. Վադիմ Պարամոնով, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան, 8. Ուգոչուկվու Իվու, 28. Ռոբերտ Բաղրամյան, 90. Օլեգ Պոլյակով, 13. Դմիտրո Խլյոբաս, 10. Կարեն Մելքոնյան։