Not Selected

ՈՒԳՈՉՈՒԿՎՈՒ ԻՎՈՒ․ «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆՔ ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

03/04/2022

«Վանի» հետ հանդիպումից հետո գոլի հեղինակ դարձած Ուգոչուկվու Իվուն կիսվել է իր տպավորություններով.

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ լավ ու կարևոր խաղ էր, ես շատ ուրախ եմ, որ հաջողության հասանք ու դուրս եկանք եզրափակիչ, քանի որ մենք լավ էինք պատրաստվել այս խաղին ու ունեցանք արժանի արդյունք։

Խուճապի չէինք մատնվել, քանի որ գիտենք՝ լավ թիմ ունենք, նույնիսկ առաջին խաղակեսից հետո, երբ հաշիվը 0-0 էր, մենք հավատում էինք, որ կհաղթենք։ Բոլորը շատ ուրախ էին, տրամադրությունը հանդերձարանում պարզապես հիանալի է։ Իսկ այժմ մենք պետք է պատրաստվենք առաջնությունում մեր հաջորդ խաղին»։

ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, ֆանտաստիկ զգացողություն էր։ Մինչ այդ էլ ազատ տարածություններ տեսնում էի, 2-3 անգամ հարվածեցի, ի վերջո կարողացա մեկը գոլի վերածել»։

ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Նայել եմ գավաթում մեր մրցակցի խաղը, «Նորավանքը» նույնպես ուժեղ թիմ է, որը կարողացավ հասնել եզրափակիչ։ Այնպես որ, այդ խաղին նույնպես լավ կպատրաստվենք»։