Not Selected

ՄԵՆՔ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆՔ

03/04/2022

Vbet Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթանակ տոնեց «Վանի» նկատմամբ և դուրս եկավ գավաթի եզրափակիչ։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Արթուր Միրանյանը, Ուգոչուկվու Իվուն ու Ջոնել Դեսիրեն։

«Ուրարտուն» կիսաեզրափակչում իր տեղն ապահովել էր դեռ աշնանը՝ «Ալաշկերտի» հետ պայքարում առավելության հասնելով 2-0 հաշվով։ «Վանն» էլ նախ հաղթահարել էր «Սևանի», այնուհետև «Փյունիկի» արգելքը։

Հանդիպման առաջին խաղակեսում մեր տղաները բավական մեծ ճնշում էին գործադրում մրցակցի դարպասին։ Մեր իրացմամբ շատ էին անկյունային հարվածները, իսկ «Վանը» փորձում էր հակագրոհների արդյունքում սպառնալ «առյուծների» դարպասին։ Սակայն մինչ ընդմիջման գնալը թիմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսն «Ուրարտուն» անհամեմատ ակտիվ մեկնարկեց։ 52-րդ րոպեին հերթական անկյունայինի խաղարկումից հետո Արթուր Միրանյանը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Դոմինիկո Կոպոլայի պաշտպանած դարպասը։ Շատ չանցած՝ Ուգոչուկվու Իվուն հեռվից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 2-0։ 5 րոպե անց էլ «Վանի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները Արթուր Միրանյանի հետ պայքարում, ինչից հետո մրցավարը 11-մետրոնոց նշանակեց։ Դիպուկ հարվածով 3-րդ գնդակը խփեց Ջոնել Դեսիրեն։

Այսպիսով, «Ուրարտուն» այս տարվա գավաթի խաղարկությունում բաց չթողնելով ոչ մի գնդակ, դուրս եկավ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Նորավանքի» հետ։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՎԱՆ» 3-0

1-0 Արթուր Միրանյան (52’), 2-0 Ուգոչուկվու Իվու (64’), 3-0 Ջոնել Դեսիրե (69’ 11մ․)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 24. Արսեն Բեգլարյան, 2․ Նանա Անտվի (36․ Խարիտոն Այվազյան 73'), 4․ Արմեն Մանուչարյան, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան (14․ Պյոտր Տեն 83'), 5․ Հակոբ Հակոբյան (ա) (88․ Ժիրայր Մարգարյան 62'), 9․ Նարեկ Աղասարյան, 8․ Ուգոչուկվու Իվու, 19․ Սերգեյ Մկրտչյան (90․ Օլեգ Պոլյակով 83'), 22․ Արթուր Միրանյան (13․ Դմիտրո Խլյոբաս 83'), 12․ Ջոնել Դեսիրե։

Պահեստայիններ՝ 96․ Անատոլի Այվազով, 88․ Ժիրայր Մարգարյան, 36․ Խարիտոն Այվազյան, 18․ Սալոմոն Նիրիսարիկե, 15․ Աննան Մենսահ, 25․ Էդգար Գրիգորյան, 14․ Պյոտր Տեն, 20․ Գոռ Լուլուկյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 90․ Օլեգ Պոլյակով, 13․ Դմիտրո Խլյոբաս, 10․ Կարեն Մելքոնյան։ 

«ՎԱՆ»․ 22․ Դոմինիկ Կոպոլա, 6․ Արգիշտի Պետրոսյան (ա) (17․ Ջեյսն Կլիֆորդ 73'), 19․ Ալեքսանդր Ստեպանով, 23․ Դմիտրի Կուզկին, 13․ Էմանուել Միրեկու, 27․ Ջոսուե Գաբա (99․ Բենիամին Տեչիե 40'), 8․ Շոթա Գվազավա, 11․ Վիլյամս Իպեյ (96․ Էդուարդ Ավագյան 73'), 7. Վլադիմիր Ֆիլիպով (9․ Կախա Կախաբրիշվիլի 59'), 2․ Վասպուրակ Մինասյան, 28․ Ալեքսանդր Հովհաննիսյան (88․ Զավեն Բադոյան 59')։

Պահեստայիններ՝ 1․ Արթուր Մելքոնյան, 21․ Դավիթ Պապիկյան, 18․ Նարեկ Հովհաննիսյան, 3․ Սիլվիո Գուտիերեզ, 77․ Էրիկ Ազիզյան, 96․ Էդուարդ Ավագյան, 88․ Զավեն Բադոյան, 17․ Ջեյսն Կլիֆորդ, 99․ Բենիամին Տեչիե, 9․ Կախա Կախաբրիշվիլի, 44․ Ջաբիր Իսա Մոհամմեդ, 5․ Լայոնել Ադամս։