Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ԵԹԵ ՑՈՒՑԱԴՐԵՆՔ ՆՄԱՆ ԽԱՂ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԱԵՎ ՆՎԱՃԵԼ ԳԱՎԱԹԸ»

04/04/2022

Vbet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Վանի» հետ մրցավեճից (3-0) հետո մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանը խոսել է հանդիպման ու սպասվող եզրափակչի մասին․ 

«ՎԱՆԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՈՒ ԽՓԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա գոլի հեղինակ և կնկնակի ուրախ եմ, որ հաղթեցինք: Գոլից հետո միայն դրական լիցքեր ստացա, կարծում եմ՝ մեր ցուցադրած խաղով արժանի էինք հաղթանակի։ Ամբողջ խաղի ընթացքում ցուցադրեցինք այն, ինչ ուզում էինք ու պլանավորել էինք։ Ինձ թվում է՝ մենք գերազանցեցինք մրցակցին՝ թելադրելով մեր խաղը»։

«ՆՈՐԱՎԱՆՔԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Կարող եմ ասել, որ մեզ դժվար հանդիպում է սպասվում, երկու թիմերի հնարավորություններն էլ հավասար են, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք գավաթը։ Ես վստահ եմ, եթե ցուցադրենք այն խաղը, որը «Վանի» դեմ էր, կհաղթենք»։