Not Selected

ՀԱՅՏՆԻ Է VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՕՐԸ

06/04/2022

ՀՖՖ գրասենյակում կայացավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որով պարզ դարձավ հանդիպման անցկացման վայրն ու օրը։ Այսպիսով, «Ուրարտուն» գավաթի եզրափակչում «Նորավանքին» կհանդիպի մայիսի 8-ին։ Դաշտի տեր թիմ կհամարվի «Նորավանքը»։

Հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19։00-ին։

Հավելենք, որ կիսաեզրափակչում «Ուրարտուն» 3-0 հաշվով հաղթել էր «Վանին», իսկ «Նորավանքը» 2-1 հաշվով պայքարից դուրս էր թողել «Արարատին»։