Not Selected

ԺԻՐԱՅՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ․ «ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻՍ»

08/04/2022

«Ուրարտուի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը, որն «Արարատ-Արմենիայի» հետ խաղում արդյունավետ փախանցումով աչքի ընկավ, խոսել է խաղի, իր մարզավիճակի ու առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում ընդգրկվելու մասին․

ԽԱՂԻ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպումը մի փոքր բարդ ստացվեց, չէի ասի, թե արդյունքը գոհացնող էր, պայքարում էինք հաղթանակի համար, պահեր ունեինք, որոնք կարող էինք օգտագործել, սակայն մրցակիցն էլ լավ ֆուտբոլ էր ցուցադրում և կարող էինք նաև երկրորդ գոլը բաց թողնել։ Կարծում եմ՝ ոչ-ոքին տրամաբանական էր»։

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓԱԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Առաջին անգամ էի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, ինչի համար շատ ուրախ եմ, կարծում եմ՝ լավ խաղ անցկացրի, կարողացա նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ։ Կփորձեմ մյուս խաղերում ևս օգտակար լինել թիմին»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Ինձ լավ եմ զգում, աստիճանաբար մոտենում եմ լավագույն մարզավիճակիս, կարծում եմ՝ արդեն հարմարվել եմ նաև թիմին, այս տեմպին ու կարող եմ ամբողջական հանդիպում անցկացնել»։