Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼԻՍ ԶԻՋԵՑ «ՇԻՐԱԿԻՆ»

09/04/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուրարտու-2»-ը հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» և զիջեց 3-0 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Ռաֆիկ Միսակյանը, Դավիթ Ղանդիլյանը և Արտեմ Գևորգյանը։          

Այս թիմերի միջև կայացած վերջին խաղը ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրում էր։ Սեփական հարկի տակ մեր տղաները 2-2 հաշվով ոչ-ոքի էին գրանցել։

Գյումրիում կայացած խաղը բավական դիտարժան ստացվեց։ Չնայած «Շիրակն» այս պահին առաջնության առաջատար դառնալուն շատ մոտ է, բայց մեր տղաները խաղադաշտում շատ դրվագներում չէին զիջում թիմին։ Առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ։ Տուգանայինի խաղարկումից հետո մեր թիմի դարպասը գրավեց Ռաֆիկ Միսակյանը։ Բաց թողած գոլից հետո «Ուրարտու-2»-ը սկսեց ակտիվորեն հարձակվել ու սպառնալ մրցակցի դարպասին։ Դրվագներից մեկում Սամվել Հակոբյանը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն ֆուտբոլիստի հարվածը մի փոքր բարձր ստացվեց։ Այնուամենայնիվ, տանտերերը կարողացան մինչ ընդմիջման գնալը խփել երկրորդ գնդակը։ Հակագրոհի արդյունքում գոլ հեղինակեց Դավիթ Ղանդիլյանը։ 

Երկրորդ խաղակեսում մեր տղաները պահպանեցին ճնշումը, սակայն գրոհներից ոչ մեկն իր նպատակին չէր հասնում։ Բազմաթիվ պահեր ունեցանք նաև ստանդարտ իրավիճակներից, բայց խաղի 74-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ավագ Ֆելիքս Խաչատրյանը տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ ու հեռացվեց խաղադաշտից։ Իսկ «Շիրակ»-ը 11-մետրանոցից խփեց նաև 3-րդ գնդակը։ Գոլի հեղինակ դարձավ Արտեմ Գևորգյանը։

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Արարատ-Արմենիա-2»-ին։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ 

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-0

1-0 Ռաֆիկ Միսակյան (9'), 2-0 Դավիթ Ղանդիլյան (33'), 3-0 Արտեմ Գևորգյան (74' 11մ)

«ՇԻՐԱԿ»․ 1. Սոկրատ Հովհաննիսյան, 6․ Ռաֆիկ Միսակյան (47․ Համլետ Մնացականյան 68'), 30․ Լևոն Դարբինյան, 10․ Արտեմ Գևորգյան (20․ Վրեժ Թորոսյան 75'), 2․ Գևորգ Արաբյան, 8․ Պետրոս Աֆաջանյան (9․ Լյովա Մրյան 81'), 4․ Արտյոմ Միքայելյան (ա), 66․ Դավիթ Ղանդիլյան, 15․ Սերյոժա Ուռուշանյան (3․ Վարդգես Հարությունյան 46'), 28․ Սալիսու Աբդուլահի (18․ Սամվել Ղուկասյան 75'), 24․ Ավարա Օբինա։

Պահեստայիններ՝  55․ Լյովա Կարապետյան, 47․ Համլետ Մնացականյան, 20․ Վրեժ Թորոսյան, 18․ Սամվել Ղուկասյան, 14․ Արման Քիշմիշյան, 3․ Վարդգես Հարությունյան, 22․ Սերգեյ Մանուկյան, 88․ Լևոն Գևորգյան, 17․ Առլեն Ծատուրյան, 9․ Լյովա Մրյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55. Հայկ Ղազարյան, 2. Արթուր Մելիքյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (ա), 99. Պետրոս Մանուկյան, 6. Ռադիկ Սարգսյան, 33. Վարդան Բաբախանյան (9. Արթուր Իսրայելյան 46'), 18. Համլետ Սարգսյան, 17. Տիգրան Այունց (77. Գրիգոր Հովհաննիսյան), 16. Հայկ Ղևոնդյան (11. Արթուր Միսկիրիջյան 60'), 20. Ռուբեն Եսայան, 7. Սամվել Հակոբյան (26. Կարեն Գալստյան 46')։ 

Պահեստայիններ՝  22. Մխիթար Ումրեյան, 26. Կարեն Գալստյան, 3. Գագիկ Գևորգյան, 9. Արթուր Իսրայելյան, 14. Կորյուն Սեդրակյան, 19. Արմեն Աֆրիկյան, 13. Էդգար Ղուլինյան, 21. Հարություն Ստեփանյան, 11. Արթուր Միսկիրիջյան, 12. Արա Ջոլաքյան, 77. Գրիգոր Հովհաննիսյան, 15. Կարեն Դավթյան։