Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻՆ

02/06/2022

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը հունիսի 2-ին անցկացրեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականին և զիջեց 3-1 հաշվով։ Մեր թիմից միակ գնդակը հեղինակեց Էրիկ Սիմոնյանը։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստները նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Նարեկ Աղասարյանը, Արման Ղազարյանը, ինչպես նաև ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստ Էրիկ Սիմոնյանն ու լեհական «Յագելոնիայի» կազմում հանդես եկող Նարեկ Գրիգորյանն ընդգրկված էին մեկնարկային կազմում, իսկ Պետրոս Մանուկյանը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկից։ Աղասարյանը, Ղազարյանն ու Սիմոնյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, Գրիգորյանը փոխարինվեց 87-րդ րոպեին։ 

Հավելենք, որ մեր ֆուտբոլիստներից Սերգեյ Մկրտչյանը չէր մեկնել Հյուսիսային Մակեդոնիա՝ որակազրկման պատճառով։ Նա թիմակիցներին կմիանա արդեն Երևանում կայանալիք հանդիպումների ժամանակ։

Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 6-ին՝ Երևանում մրցելով Ֆրանսիայի Մ-21 տարեկանների ընտրանու հետ։