Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀ, ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, ՍԱԼՈՄՈՆ ՆԻՐԻՍԱՐԻԿԵ

02/06/2022

Մեր թիմի պաշտպաններ Աննան Մենսահը, Արմեն Մանուչարյանն ու Սալոմոն Նիրիսարիկեն հեռացել են «Ուրարտուից»։

Աննան Մենսահի և Սալոմոն Նիրիսարիկեի աշխատանքային պայմանագրերն ավարտվել էին, և կողմերը որոշեցին չերկարաձգել դրանք։ Իսկ Արմեն Մանուչարյանի և ակումբի միջև աշխատանքային պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին թիմի կազմում ունեցած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։