Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆԸ՝ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

22/06/2022

«Ուրարտուի» կազմում 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի հարձակվող Արթուր Միրանյանը։ Ֆուտբոլիստն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ։ 

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Արթուր Միրանյանն «Ուրարտուի» կազմում մասնակցել է 23 հանդիպման ու դարձել 11 գոլի հեղինակ:

Շնորհավորում ենք Միրանյանին ու նոր նվաճումներ մաղթում կարիերայում։