Not Selected

ՍԵՐԳԵՅ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՈԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ ԱՅՍ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

30/06/2022

«Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը ստացավ 2021/2022 մրցաշրջանում լավագույն գոլի հեղինակի մրցանակը։ Անցկացված քվեարկության արդյունքում հենց երիտասարդ ֆուտբոլիստի՝ «Արարատի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվեց լավագույնը։

Այն ստանալուց հետո ֆուտբոլիստը կիսվեց իր տպավորություններով․ 

«Շատ ուրախ եմ մրցանակի համար, հաճելի է, երբ աշխատանքը գնահատվում է հատկապես երկրպագուների կողմից։ Սա թիմային աշխատանք է, ինչի համար շնորհակալ եմ նաև թիմակիցներիս, կփորձեմ նման գոլեր խփել նաև հետագայում»։

Եվս մեկ անգամ վերհիշենք ու վայելենք Մկրտչյանի գեղեցիկ գոլը․