Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԶԻՋԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

07/06/2022

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը հունիսի 6-ին անցկացրեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումը։ Մեր ընտրանին Երևանում մրցեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հետ և զիջեց 4-1 հաշվով։ Մեր ընտրանուց միակ գնդակը հեղինակեց ժիրայր Շաղոյանը։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստները նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Սերգեյ Մկրտչյանը, Արման Ղազարյանը, Պետրոս Մանուկյանը, ինչպես նաև ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստ Էրիկ Սիմոնյանն ու լեհական «Յագելոնիայի» կազմում հանդես եկող Նարեկ Գրիգորյանն ընդգրկված էին մեկնարկային կազմում։ Մանուկյանը, Ղազարյանն ու Սիմոնյանը մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, Մկրտչյանը փոխարինվեց 46-րդ րոպեին, Գրիգորյանը՝ 71-ին։ 

Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին՝ Երևանում մրցելով Ուկրաինայի Մ-21 տարեկանների ընտրանու հետ։

Ներկայացնում ենք լուսանկարներ հանդիպումից․