Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԻՉՆԵՐ

20/07/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան փնտրում է որակավորում (մարզչական արտոնագիր) ունեցող մարզիչների, որոնք կաշխատեն մանկապատանեկան թիմերի հետ։

Պարտականությունները՝

  • Մանկավարժական հմտություններ երեխաների և պատանիների հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար։
  • Ներդնել ողջ ներուժը և մասնագիտական ունակություններն ի շահ ակումբի և պատանի ֆուտբոլիստների զարգացման։
  • Ունենալ համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ արդարացված սելեկցիա իրականացնելու համար։
  • «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական և ղեկավար անձնակազմի հետ մշակել և իրականացնել համալիր միջոցառումներ պատանի ֆուտբոլիստների մասնագիտական մակարդակը բարձրացնելու և ակադեմիայում բարոյահոգեբանական վիճակը պատշաճ մակարդակի վրա պահելու համար։
  • Ապահովել առանձին ֆուտբոլիստների և պատանիների ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական մակարդակի բարձրացմանն ուղղված անհատական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը։
  • Մասնակցել պատանի ֆուտբոլիստների բժշկական հետազոտություններին, ակումբի բժշկական անձնակազմի հետ քննարկել ֆուտբոլիստների և պատանիների առողջական պայմանների և ֆիզիկական պատրաստականության հետ կապված հարցերը։
  • Նպաստել պատանիների շրջանում ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ սիրո և հարգանքի առաջացմանը, ամրապնդել «արդար խաղի» սկզբունքները, պատանիների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ։
  • Խնայողաբար վերաբերվել ակումբի կողմից տրամադրված գույքին ու հանդերձանքին։
  • Մարզական ճիշտ վարքագիծ ցուցաբերել և նույնը պահանջել նաև ֆուտբոլիստներից՝ ֆուտբոլային հանդիպումներին կամ մարզումներին ներգրավված ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում խելամտորեն արձագանքել խաղի ընթացքում մրցավարական անձնակազմի կողմից կայացված որոշումներին։
  • Զերծ մնալ և խուսափել ամեն տետսակի գործողություններից և գործունեությունից, որոնք կարող են որևէ կերպ վնաս հասցնել պատանի ֆուտբոլիստներին, ակումբին և ակումբի բարի համբավին։

     

    Պահանջները՝

    Կրթությունը – մասնագիտական

    Լեզուների իմացություն – Հայոց լեզվի գրավոր և բանավոր վարժ տիրապետում, իսկ ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

    Աշխատանքային փորձը ցանկալի է։

    Հայտերը կարող եք ուղարկել info@fcurartu.am էլեկտրոնային հասցեին։

    Առաջացած հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 60 445 712 հեռախոսահամարով։

    «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ

    ՀՀ, ք․ Երևան Ջիվանի 2