Not Selected

ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ

21/07/2022

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը նոր համալրումներ ունի։ Մարզիչներ Նիկոլայ Տյունինը և Դմիտրի Կուդրյաշովը կաշխատեն ակումբի գլխավոր թիմի հետ՝ որպես Դմիտրի Գունկոյի օգնականներ։ 

Ազգությամբ ռուս մասնագետները ֆուտբոլային հարուստ փորձ ունեն․ Տյունինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզիչ-վերլուծաբանի կարիերան սկսել է 2020-ին ռուսական «Խիմկիում», նույն թվականին համալրել «Նոայի» մարզչական շտաբը, իսկ մեկ տարի անց տեղափոխվել «Արարատ-Արմենիա»։ Իսկ Կուդրյաշովը, ավարտելով ֆուտբոլային կարիերան, 2018-ից որպես ավագ մարզիչ սկսել է աշխատել ռուսական «Մուռոմ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև համալրել է նաև «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբերը։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ողջունում և հաջողություն է մաղթում մասնագետներին։