Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

21/07/2022

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրերի հանդիպումների ժամանակացույցը։

Այսպիսով, առաջին տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կհանդիպի նորաստեղծ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետ։ Այդ խաղը կկայանա օգոստոսի 4-ին՝ 19։00-ին։

Իսկ 2-րդ տուրում մեր թիմի մրցակիցը կլինի ԲԿՄԱ-2-ը, որին կհյուրընկալվենք օգոստոսի 10-ին։ Մեկնարկը 17։45-ին է։