Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ ՕՐԻՆԱՉԱՓ ԷՐ»

20/08/2022

«Նոայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո Դմիտրի Գունկոն խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Սկսենք նրանից, որ «Նոան» ինձ համար այդքան էլ օտար թիմ չէ, իմ կարծիքով նրանք մրցաշրջանի սկզբում միավորների պահաս ուներ՝ միևնույն ժամանակ ցուցադրելով շատ հետաքրքիր հարձակվողական ֆուտբոլ։ ԲԿՄԱ-ի հետ խաղում 22 հարված էին կատարել դարպասին և 8 անգամ անկյունային էին խաղարկել։ Բայց հարկ է նշել, որ մենք այսօր ուժեղ էինք՝ առանձին դրվագներում՝ չնայած 2-0 հաշվի դեպքում «Նոան» լավ հնարավորություններ ուներ, բայց հաղթանակն օրինաչափ էր»։

ԱՂԱՍԱՐՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆԻ ԴԻՐՔՈՒՄ ԻՎՈՒԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք թիմում ունենք 24 ֆուտբոլիստ և ուզում ենք, որ լինի մեծ մրցակցություն, ով ավելի լավ պատրաստ կլինի, նա էլ դուրս կգա խաղադաշտ»։

ՍԽԵՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Այո, մենք անցում կատարեցինք 4-4-2 դասավորությանը, որով խաղացինք որոշակի հատված, «Նոան» նույնպես փոխեց իր ֆուտբոլիստների դասավորությունը։ Կարծում եմ՝ հենց սկսեցինք խաղալ այդ սխեմայով ու 2 հարձակվողով, Մայրովիչը գոլ խփեց»։

ԽԼՅՈԲԱՍԻ ՀԵԹ-ՏՐԻԿԻ ՈՒ ՍԱԲՈՒԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ հարձակվողը խփում է, երևի դա այն է, ինչի համար նա դուրս է գալիս խաղադաշտ։ Բայց առանց Օլեգ Պոլյակովի՝ խորքից, ինչպես նաև Կարեն Մելքոնյանի՝ եզրից կատարած փոխանցումների նման գոլեր չէին խփվի։ Ուստի չէի առանձնացնի գոլերը, դրանք թիմի աշխատանքն էին»։

ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄՏԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մինչ խաղի սկսվելը մենք ունեինք պլան, և այն չփոխվեց։ Միակ փոփոխությունը եղավ այն, որ մենք երկրորդ խաղակեսում ավելի հետ քաշված սկսեցինք գործել»:

ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ

«Այն, որ խաղը մի փոքր ուշ մեկնարկեց, կարելի է ասել, որ իր ազդեցությունն ունեցավ ֆուտբոլիստների վրա»։