Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՏՈՒՐԵՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

30/08/2022

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ և 8-րդ տուրերի խաղացանկը։ Այսպիսով, սեպտեմբերի 6-ին «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Լեռնային Արցախ-2»-ին։ Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։ Իսկ սեպտեմբերի 11-ին մեր թիմը հյուրի կարգավիճակում կմրցի «Փյունիկ Ակադեմիայի» հետ, այդ հանդիպումը «Փյունիկի» մարզադպրոցում կմեկնարկի ժամը 16։30-ին։

Տուրի մյուս խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։