Not Selected

ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՇԻՎ «ԱՐԱՐԱՏ-2»-Ի ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

30/08/2022

«Ուրարտու-2»-ն իր հերթական հանդիպումն անցկացրեց՝ 6-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով «Արարատ-2»-ին։ Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 7-3 հաշվով։ «Ուրարտու-2»-ի կազմում գոլի հեղինակներ դարձան Գևորգ Գրիգորյանը, Համլետ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանը, իսկ տանտերերից դուբլի հեղինակներ դարձան Աշոտ Քոչարյանը, Ամարա Տրաորեն ու Արմանդ Դագրոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Զիլե Տիեիդեն։

Խաղը բավական ակտիվ մեկնարկ ստացավ՝ հատկապես մեր ֆուտբոլիստների կատարմամբ։ Արդեն 5-րդ րոպեին «Ուրարտու-2»-ն առաջին վտանգավոր պահը ստեղծեց, երբ Դեյվիդի Բույուն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, բայց հարվածն անհաջող ստացվեց։ Մյուս հնարավորությունն ստեղվեց Հարություն Ստեփանյանի համար, սակայն դրանից մըր հարձակվողը չօգտվեց։ Դաշտում պայքարը շարունակվում էր, մերոնք վստահ էին գործում սեփական տուգանայինում՝ կանգնեցնելով մրցակցի առաջխաղացումը։ Մեր հերթական վտանգավոր գործողության ժամանակ էլ կրկին Հարություն Ստեփանյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ 4 րոպե անց Աշոտ Քոչարյանի հարվածից հետո այն օգնեց արդեն մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանին։ «Ուրարտու-2»-ի ակտիվությունն իր արդյունքը տվեց 23-րդ րոպեին. դիրքային գրոհի խաղարկման ժամանակ սեփական տուգանայինում կանոնները խախտեցին «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները, իսկ Գևորգ Գրիգորյանն անսխալ իրացրեց նշանակված 11-մետրանոցն ու բացեց հաշիվը։ Այս առավելությունը երկար չմնաց մեր օգտին։ 28-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը, աչքի ընկնել հաջողվեց Ամարա Տրաորեին։ Երկկողմանի վտանգավոր գրոհներն այսքանով չավարտվեցին։ Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում էլ հակագրոհի արդյունքում Աշոտ Քոչարյանը իր թիմի երկրորդ գնդակն ուղարկեց մեր դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին մրցակցի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը դեռ չէր հասցրել հունի մեջ մտնել, իսկ «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները խփեցին 3-րդ ու 4-րդ գնդակները։ Գոլի հեղինակներ դարձան Տիեիդեն և Տրաորեն։ Բաց թողած գնդակներից հետո «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները փորձում էին իրենց պահերը ստեղծել ու հետ բերել կորցրածը։ Հասկանալով, որ պետք է փոխել մոտեցումը, 58-րդ րոպեին Համլետ Սարգսյանն իր կրակոցով կրճատեց հաշվի տարբերությունը։ Քիչ անց, սակայն, նպաստավոր դիրում նշանակված տուգանային հարվածից հետո դուբլ ձևակերպեց տանտերերի ավագ Աշոտ Քոչարյանը՝ 5-2։ Թիմերը չէին բավարարվում խփած գոլերով։ Խաղի 80-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մեր թիմի 3-րդ գնդակը խփեց Դավիթ Հարությունյանը։ Տանտերերին 1 րոպեից էլ քիչ պահանջվեց, որպեսզի խփեին ևս մեկը։ Այս անգամ աչքի ընկավ Արմանդ Դագրոն։ Վերջինիս դուբլը երկար չսպասեցրեց․ 89-րդ րոպեին ֆուտբոլիստը 7-րդ գնդակն ուղարկեց Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասը՝ 7-3։

Հավելենք, որ հաջորդ խաղում մեր տղաները տանը կմրցեն «Լեռնային Արցախ-2»-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։

«ԱՐԱՐԱՏ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 7-3

0-1 Գևորգ Գրիգորյան (11մ 23'), 1-1 Ամարա Տրաորե (28'), 2-1 Աշոտ Քոչարյան (45+1'), 3-1 Զիլե Տիեիդե (51'), 4-1 Ամարա Տրաորե (51'), 4-2 Համլետ Սարգսյան (58'), 5-2 Աշոտ Քոչարյան (60'),  5-3 Դավիթ Հարությունյան (80'), 6-3 Արմանդ Դագրո (81'), 7-3 Արմանդ Դագրո (89')

«ԱՐԱՐԱՏ-2»․ 98. Նեմանյա Լեմահիչ, 17․ Զիլե Տիեիդե, 25․ Չեջե Արմանդ Դագրո, 80․ Ամարա Տրաորե (7․ Գևորգ Մխիթարյան 77'), 6․ Գևորգ Արաբյան, 15․ Դրիլոն Կաստրատի (66․ Ռաֆիկ Այվազյան 67'), 5․ Ռոման Մուրադյան, 99․ Աշոտ Քոչարյան (21․ Հայկ Ավագյան 77'), 3․ Արտակ Ասատրյան, 11․ Գրիգոր Հովհաննիսյան (88․ Պարգև Աբրահամյան 26'), 19․ Էդգար Կարապետյան։

Պահեստայիններ՝  31․ Նարեկ Ոսկանյան, 1․ Գառնիկ Գրիգորյան, 21․ Հայկ Ավագյան, 66․ Ռաֆիկ Այվազյան, 18․ Էմիլ Զեյթնազյան, 20․ Գագիկ Գումրոյան, 44․ Ժորա Բաղրամյան, 33․ Հարություն Հարությունյան, 24․ Դավիթ Շաքարյան, 88․ Պարգև Աբրահամյան, 7․ Գևորգ Մխիթարյան, 9․ Լևոն Սարբեկյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան (7․ Հայկ Ղազարյան 46'), 39․ Նարեկ Դավթյան, 6. Էրիկ Ամիրխանյան, 27․ Գառնիկ Մինասյան, 12․ Արա Ջոլաքյան, 26․ Կարեն Գալստյան (14․ Դավիթ Հարությունյան 76'), 18․ Համլետ Սարգսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 9․ Արթուր Իսրայելյան (13․ Էդգար Ղուլինյան 36'), 38․ Դեյվիդի Բույու (15․ Կարեն Դավթյան 51'), 21․ Հարություն Ստեփանյան։ 

Պահեստայիններ՝ 50․ Արսեն Թուրվանդյան, 55․ Հայկ Ղազարյան,  5․ Արթուր Թալասյան, 23․ Լևոն Բաշոյան, 13․ Էդգար Ղուլինյան, 7․ Հայկ Ղազարյան, 14․ Դավիթ Հարությունյան, 16․ Էդիկ Վարդանյան, 3․ Վահե Շափաղաթյան, 28․ Եգոր Սարդարյան, 15․ Կարեն Դավթյան, 24․ Գոռ Վանոյան։