Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ «ՇԻՐԱԿ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵԻՆ

29/09/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Շիրակ-2»-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց մեր տղաների հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը հեղինակեց Կարեն Գալստյանը։

Խաղը հենց առաջին րոպեներից էլ լի էր վտանգավոր պահերով, որոնք մեծ մասամբ մրցակցի դարպասի մոտ էին։ Մեր տղաները գրոհում էին, հարվածներ կատարում դարպասին, սակայն չէր հերիքում ճիշտ եզրափակումը։ 34-էդ րոպեին գյումրեցիներն ստեղծեցին իրենց առաջին վտանգավոր պահը, սակայն գնդակը հենց մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանի ուղղությամբ ընթացավ։ Խաղակեսի ավարտին ևս մեկ իրական պահ ունեցան մեր ֆուտբոլիստները, բայց Հարություն Ստեփանյանին չհաջողվեց հաղթել մրցակցի դարպասապահին և դրվագը ավարտվեց անարդյունք։ Թիմեդը ընդմիջման գնացին՝ առանց խփված գոլերի։

Երկրորդ խաղակեսի սկզբում պետք է նշել, որ «Շիրակ-2»-ի ֆուտբոլիստներն ավելի մեծ նախաձեռնողականություն ունեին. գրոհներ էին կազմակերպում, սակայն ոչ մեկը տրամաբանական եզրափակում չէր ունենում։ Մի շարք փոխարինումներից հետո մեր թիմի խաղը նույնպես ակտիվացավ՝ տղաները փորձում էին դիրքային գրոհներ կազմակերպել, սակայն, ցավոք, հյուրերին հաջողվում էր կանգնեցնել դրանք։ Դաշտում լարվածությունն էլ ավելի էր մեծանում, երբ հանդիպումը մոտենում էր ավարտին։ 88-րդ րոպեին մեր տղաներն ունեցան հանդիպման հաշիվը բացելու ամենաիրատեսական հնարավորությունը. Ղազարյանի փոխանցումից հետո սկզբում Գրիգորյանը չկարողացավ դիպուկ հարված կատարել դարպասին, իսկ հետո անդրադարձին տիրող Ստեփանյանը բարձր հարվածեց։ Հանդիպման վերջին րոպեները շատ արագ զարգացան․ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին։ Տուգանային հարվածից կատարած փոխանցումից հետո լավ դիրքում հայտնված Կարեն Գալստյանը եզրափակեց հարվածը առաջ մղելով իր թիմին։ Այս գոլը հաղթական եղավ մեր թիմի համար ու 3 միավոր բերեց «Ուրարտու-2»-ին։

Հավելենք, որ հաջորդ խաղը մեր տղաները կանցկացնեն հոկտեմբերի 8-ին։ «Ուրարտու-2»-ը Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կմրցի «Ալաշկերտ-2»-ի հետ։ Խաղը կմեկնարկի 15։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՇԻՐԱԿ-2» 1-0

1-0 Կարեն Գալստյան (94')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22. Մխիթար Ումրեյան, 35․Իսաակ Բարրի (8․ Գևորգ Գրիգորյան 46'), 39․ Նարեկ Դավթյան, 12․ Արա Ջոլաքյան, 26․ Կարեն Գալստյան (ա), 23․ Լևոն Բաշոյան, 13․ Էդգար Ղուլինյան (27․ Գառնիկ Մինասյան 63'), 21․ Հարություն Ստեփանյան, 14․ Դավիթ Հարությունյան (9․ Արթուր Իսրայելյան 60'), 5․ Արթուր Թալասյան, 38․ Դեյվիդի Բույու (7․ Հայկ Ղազարյան 46')։ 

Պահեստայիններ՝  1․ Սուրեն Ղազարյան, 9․ Արթուր Իսրայելյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 7․ Հայկ Ղազարյան, 27․ Գառնիկ Մինասյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան։ 

«ՇԻՐԱԿ-2»․ 96․ Սոկրատ Հովհաննիսյան, 9․ Վրեժ Թորոսյան (28․ Նարեկ Խաչատրյան 35'), 10․ Սերգեյ Մանուկյան ( 88․ Յուրի Վարդանյան 80'), 7․ Լևոն Գևորգյան, 11․ Մհեր Թառլոյան (71․ Վասիլի Էլբակյան 72'), 20․ Գագիկ Ակուլյան, 8․ Նարեկ Ջանոյան, 3․ Տիգրան Սումբուլյան, 23․ Հովհաննես Փահլևանյան, 5․ Արտուշ Հավերցյան, 14․ Սուրեն Ծառուկյան։

Պահեստայիններ՝ 1․ Լյով Խաչատրյան, 66․ Վազգեն Սարգսյան, 28․ Նարեկ Խաչատրյան, 71․ Վասիլի Էլբակյան, 88․ Յուրի Վարդանյան, 77․ Տիգրան Մկրտչյան։