Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

26/01/2023

Սեփական մարզաբազայում ընթացող նախապատրաստական շրջանի ընթացքում «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց «Լեռնային Արցախի» հետ։ Խաղն ավարտվեց մեր տղաների վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։

Հանդիպման արդեն իսկ 7-րդ րոպեին մենք առավելություն ստացանք «Լեռնային Արցախի» նկատմամբ։ Թիմին առաջ մղեց Սերգեյ Մկրտչյանը, որի խփած գնդակը միակն էր առաջին խաղակեսում։ Երկրորդ կեսում Դմիտրի Գունկոն ամբողջությամբ փոխեց թիմի կազմը, այնուամենայնիվ, խաղային առավելությունը շարունակում էր մնալ մեր թիմինը։ Մրցակցին այդպես էլ չէր հաջողվում սպառնալ մեր դարպասին, իսկ արդյունքում 81-րդ րոպեին փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը խփեց մեր թիմի երկրորդ գնդակը, շատ չանցած էլ Կարեն Մելքոնյանը դրեց հանդիպման վերջակետը՝ հաշիվը դարձնելով 3-0։ 

Հավելենք, որ Երևանում ընթացող նախապատրաստական փուլում սա միակ ստուգողական խաղն էր։ Իսկ հունվարի 29-ին «Ուրարտուն» կմեկնի արտասահմանյան հավաքի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կնախապատրաստվի մինչև փետրվարի 13-ը։