Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13/10/2023

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերջերս հանդես էր եկել Արցախի Հանրապետության տարածքը լքած ընտանիքների բարեկեցության համար 50.000-ից 100.000 ԱՄՆ դոլար հատկացնելու նախաձեռնությամբ, ինչպես նաև կոչ արել Հայաստանի Պրեմիեր լիգայի մյուս ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ, միանալ նախաձեռնությանը։

Նախաձեռնությանը միացած կազմակերպությունները՝

- «Ուրարտու» ՖԱ

- «Նոա» ՖԱ

Նախաձեռնությունից հրաժարված կազմակերպությունները՝

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

- «Ալաշկերտ» ՖԱ

- «Արարատ» ՖԱ

- «Վան» ՖԱ 

- «Վեստ Արմենիա» ՖԱ

- «Փյունիկ» ՖԱ

- «Շիրակ» ՖԱ

Շնորհակալություն ենք հայտնում «Նոա» ֆուտբոլային ակումբին մեր նախաձեռնությանը միանալու համար, և տեղեկացնում ենք, որ ակնկալվում է արձագանք նաև ՀՀ կառավարությունից՝ բանկային հաշվի տրամադրման և փոխանցված միջոցները կառավարելու համար պատասխանատու անձանց նշանակման վերաբերյալ։

Սպասում ենք նաև «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պատասխանին, որը, հուսով ենք, վերջնական որոշման մասին մեզ կտեղեկացնի մինչև հոկտեմբերի 16-ը։