Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԱՂՋԻԿՆԵՐ» ԹԻՄԻՆ

15/10/2023

Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի խաղում «Ուրարտու-աղջիկները» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Լեռնային Արցախ-աղջիկներ» թիմի հետ և հաղթեց նվազագույն 1-0 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռուզաննա Ինջյանը։

Հավելենք, որ հավաքականների ելույթներով պայմանավորված՝ առաջնության մյուս հանդիպումները հետաձգվում են։ Մեր աղջիկների հաջորդ խաղի մասին կտեղեկացնենք հավելյալ։