Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ

18/10/2023

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի հերթական խաղում հյուրընկավել էր Ռումինիայի երիտասարդական հավաքականին։ Մեր ընտրանին, ցավոք, զիջեց մրցակցին 0-2 հաշվով։ Այնուհետև հոկտեմբերի 17-ին Երևանում մրցեց Շվեյցարիայի իր հասակակիցների հետ։ Այդ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Մեր թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Գևորգ Տարախչյանը, ինչպես նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստներ Համլետ Սարգսյանն ու Էրիկ Սիմոնյանը նույնպես մասնակցեցին հանդիպումներին։