Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ԱԿԱԴԵՄԻԱՆ ՄԱՍԿԱՑՈՒՄ Է ECA-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

20/10/2023

«Ուրարտու» ակադեմիայի տնօրեն Արթուր Նազարեթյանը, Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի ղեկավար Արսեն Պետրոսյանը և մարզիչներ Հակոբ Հայրապետյանն ու Տիգրան Վարդանյանն այս օրերին գտնվում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ մասնակցում են Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող սեմինարին։

Մեր մարզիչները այս անգամ նոր փորձ կկուտակեն՝ այցելելով «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբ, որտեղ կծանոթանան ակադեմիայի կառուցվածքին, փիլիսոփայությանն ու աշխատանքների իրականացման մեթոդներին։ Մեր ակադեմիայի անձնակազմը հնարավորություն կունենա նաև հետևելու «Թբիլիսիի Դինամոյի» գլխավոր և երկրորդ թիմերի մարզումներին։