Not Selected

ՎԵՐԱԴԱՐՁՆ «ՈՒՐԱՐՏՈՒ» ՄԱՐԶԱԴԱՇՏ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ

21/10/2023

Միջազգային դադարից հետո առաջին հանդիպումն «Ուրարտուն» անցկացրեց հոկտեմբերի 21-ին։ Մեր թիմը սեփական մարզադաշտում հրուրընկալել էր «Նոային»։ Առաջին շրջանում կրած պարտության ռևանշը եղավ մեր թիմի հաղթանակը։ Խաղի միակ գնդակը հեղինակեց Նիկոլայ Պրուդնիկովը։ 

Առաջին խաղակեսի առաջին վտանգավոր պահը հանդիպման 9-րդ րոպեին ստեղծվեց մեր թիմի անկյունայինի խաղարկումից եկած անդրադարձից, որից հետո Նանա Անտվին հեռահար հարվածով հանկարծակիի բերեց մրցակցի դարպասապահ Քրիստոֆեր Մաֆումբիին, սակայն գնդակը մի փոքր բարձր ընթացավ։ Հանդիպման 23-րդ րոպեին կրկին անկյունայինի խաղարկումից հետո Նիկոլայ Պրուդնիկովը հեդթապահում էր դարպասի հեռավոր անկյունում և գլխի հարվածով գրավեց դարպասը։

Առաջին կեսի վերջնամասում թիմերը հիմնականում զգուշավոր էին գործում, իրավիճակը մի փոքր լարվեց, երբ ավելացված ժամանակում «Նոայի» ֆուտբոլիստն ընկավ տուգանային հրապարակում: Խաղի գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը կանոնների խախտում չարձանագրեց, սակայն հետո ընդհատեց հանդիպումը: VAR համակարգի մրցավարների հետ քննարկումից հետո միայն մրցավարը հաստատեց իր որոշումը, այնուհետև թիմերին ուղարկեց հանդերձարան` արձանագրելով «Ուրարտուի» հաղթանակն առաջին կեսում:

Ընդմիջումից հետո «Ուրարտուն» ավելի ակտիվ էր և 53-րդ րոպեին ստեղծեց առաջին վտանգավոր պահը. անկյունայինի խաղարկման արդյունքում Ջիկիան բոլորից բարձր ցատկեց ու գլխի հարված կատարեց, բայց գնդակը հայտնվեց մրցակցի դարպասապահի ձեռքերի մեջ: Մրցակցի պատասխանը չուշացավ: 65-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում գնդակը հայտնվեց Միլյկովիչի մոտ, որն էլ սուր անկյունից փորձեց գրավել դարպասը, սակայն հարվածը շեղ ստացվեց:

68 րդ րոպեին մեր թիմը հակագրոհի դուրս եկավ: Նանան գնդակով շարժվեց առաջ և կազմակերպեց հարձակում 3-ը 2-ի դիմաց, սակայն փոխանցումը հաջող չստացվեց: Գրոհի ընթացքը դանդաղեց, բայց գնդակն այդուհանդերձ հայտնվեց փոխարինման մտած Գևորգ Տարախչյանի մոտ: Մեր երիտասարդ ֆուտբոլիստը հեռվից հարված կատարեց, բայց դարպասապահը տեղում էր: Հանդիպման  վերջնամասը լարված էր երկու թիմերի համար էլ։ Հյուրերը փորձում էին ոչ-ոքի կորզել, մեր թիմն էլ չէր դադարում իր պահերը ստեղծել։ Այնուամենայնիվ, հանդիպումն ավարտվեց Գունկոյի տղաների նվազագույն առավելությամբ՝ 1-0: 

Հավելենք, որ հաջորդ հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի հյուրի կարգավիճակում՝ մրցելով «Փյունիկի» հետ։ Հոկտեմբերի 25-ին՝ 15:00-ին, կհանդիպենք «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈԱ» 1-0 

1-0 Նիկոլայ Պրուդնիկով (23')

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 31. Դմիտրի Աբակումով, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 13․ Իվան Զոտկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 28․ Պավել Մոգիլևեց (5․ Դրաման Սալու 70'), 90․ Օլեգ Պոլյակով (11․ Գևորգ Տարախչյան 61'), 55․ Արտյոմ Մաքսիմենկո (22․ Միքայել Միրզոյան 70'), 77․ Թեմուր Ջիկիա (9․ Յայա Սանոգո 78'), 19․ Նիկոլայ Պրուդնիկով (33․ Մարկոս Ժունիոր 61')։ 

Պահեստայիններ՝  42․ Ալեքսանդր Մելիխով, 1․ Մխիթար Ումրեյան, 3․ Էրիկ Փիլոյան, 6․ Արման Ղազարյան, 16․ Իսաակ Բարրի, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 5․ Դրաման Սալու, 22․ Միքայել Միրզոյան, 23․ Արաս Օզբիլիզ, 33․ Մարկոս Ժունիոր, 11․ Գևորգ Տարախչյան, 99․ Յայա Սանոգո։ 

«ՆՈԱ»․ 22․ Քրիստոֆֆեր Հենրի Մաֆումբի, 66․ Սերգեյ Մուրադյան, 9․ Արթուր Միրանյան (ա), 70․ Ալեքսանդր Լլովե, 6․ Մարտիմ Մայա, 20․ Մարտիմ Գամբոշ, 10․ Սեզար Վառելա Բատիստա, 5․ Ժորդի Թութուարիմա, 26․ Ալեքսանդար Միլյկովիչ, 14․ Փոլ Գլադոն, 31․ Հովհաննես Համբարձումյան։

Պահեստայիններ՝ 77․ Վալերիո Վիմերկատի, 99․ Հարություն Մելքոնյան, 7․ Էդգար Մովսեսյան, 19․ Վասպուրակ Մինասյան, 21․ Չապի Կատո, 71․ Արթուր Դանիելյան, 17․ Տիգրան Սարգսյան, 4․ Պեդրո Ֆարրիմ, 88․ Ջաստին Մեթյու, 30․ Ահմադ Սվիթի, 97․ Իլիաս Ալհաֆտ, 65․ Գոռ Աբրահամյան։