Not Selected

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

25/10/2023

IDBank Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Փյունիկին» և զիջեց 1-3 հաշվով։ Մեր թիմի միակ գնդակը հեղիակեց Արտյոմ Մաքսիմենկոն, իսկ տանտերերի կազմում աչքի ընկան Սեմ Հենդրիկսը, Ջեյմս Սանթոսն ու Հովհաննես Հարությունյանը։

Հանդիպումը մեկնարկեց բարձր տեմպով: Գնդակը կենտրոնում գրեթե չէր մնում: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 10-րդ րոպեին: Ժիրայր Մարգարյանի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո մրցակցի դարպասապահը մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը, որից հետո Դրաման Սալուն չկարողացավ գնդակն ուղարկել դարպասը: Մրցակիցը գոլային պահեր ստեղծելուց հետո բացեց հաշիվը 17-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումը դիպուկ հարվածով եզրափակեց Սեմ Հենդրիկսը: Գոլ  ընդունելուց հետո մեր թիմը նետվեց առաջ ու նորից վտանգ ստեղծեց ձախ եզրով: Սրընթաց փոխանցումից հետո գնդակը հասավ հակադարձ եզրում հերթապահող Նանային, սակայն գանացի պաշտպանը մոտ տարածությունից բարձր հարվածեց:

Առաջին խաղակեսի միջնամասում մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակն անցկացնել մեր դարպասը: Անկյունայինի խաղարկումից հետո Նարեկ Աղասարյանը կենտրոնում կորցրեց գնդակը, մրցակիցը նետվեց հակագրոհի 4-ը 1-ի դիմաց: Հարձակման կրակագծում հապաղելու շնորհիվ միայն մեր տղաներին հաջողվեց չեզոքացնել սպառնալիքը:

28-րդ րոպեին ակտիվացան մեր հարձակվողները ու նորից վտանգը ծնվեց ձախ եզրում: Արտյոմ Մաքսիմենկոն շրջանցեց մրցակցին ու դուրս եկավ հարվածային դիրք, սակայն քանի որ հարվածը կատարված էր ոչ հարազատ աջ ոտքով, դարպասապահը հանգիստ վերցրեց գնդակը։ Մի քանի րոպե անց նույն Մաքսիմենկոն ու Ժիրայր Մարգարյանը ճեղքեցին մրցակցի պաշարման օղակը, սակայն դարձյալ մի փոքր չբավարարեց հաշիվը հավասարեցնելու համար: Փոխարենը մրցակիցը 35-րդ րոպեին խփեց երկրորդ գնդակը: Աչքի ընկավ «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմս Սանթոսը: Հանդիպման 42-րդ րոպեին  մրցավարը VAR համակարգին ապավինելուց հետո 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին, որն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը: Մրցակցի ավելացված ժամանակում մեր տղաները կարողացան մեկ գնդակ հետ բերել. Ստանիսլավ Բուչնևը մի քանի անգամ կարողացավ փրկել «Փյունիկին», սակայն Մաքսիմենկոյի վերջին հարվածը դիպուկ ստացվեց: Առաջին կեսում գրանցվեց 1-3 հաշիվը:

Երկրորդ խաղը սկսվեց ավելի զգուշավոր: Թիմերը չէին ցանկանում ռիսկի դիմել և բաց թողնել վտանգավոր հակագրոհ: Այդ իսկ պատճառով առաջին քիչ թե շատ վտանգավոր պահը ստեղծվեց 60-րդ րոպեին: Հեռահար հարվածով բախտը փորձեց փոխարինման մտած Գևորգ Տարախչյանը, սակայն փորձն անհաջող էր:

Հաջորդ վտանգավոր պահին երկրպագուները ստիպված եղան սպասել մոտ 15 րոպե: 76-րդ րոպեին նորից հեռահար հարվածի փորձ եղավ: Այս անգամ փոխարինման մտած Մարկոս Ժունիորի հարվածն ուժեղ էր, բայց ոչ շատ վտանգավոր, քանի որ դարպասապահը հանգիստ որսաց այն: Հանդիպման վերջնամասում «Ուրարտուն» մեծացրեց ճնշումը, նույնիսկ շատ վտանգավոր պահ ստեղծեց: 83-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից կրակեց Դրաման Սալուն: Դարպասապահը ոչինչ անել չէր կարողանա, եթե գնդակը հայտնվեր դարպասում, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Այդպես էլ հաշվում փոփոխություն այդպես էլ չմտցվեց:

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 3-1

1-0 Սեմ Հենդրիկս (17'), 2-0 Ջեյմս Սանթոս (35'), 3-0 Հովհաննես Հարությունյան (44'), 3-1 Արտյոմ Մաքսիմենկո 45+7՛

«ՓՅՈՒՆԻԿ». 71. Ստանիսլավ Բուչնև, 11․ Հովհաննես Հարությունյան, 14․ Յուսուֆ Օտուբանջո, 95․ Անտոն Բրատկով, 5․ Ջեյմս Սանթոս, 20․ Լուկաս Վիլլեյա, 9․ Արտակ Դաշյան (ա), 23․ Վագներ Գոնսալվես, 28․ Սեմ Հենդրիկս, 79․ Սերհիյ Վակուլենկո, 97․ Դավիդ Դավիդյան։ 

Պահեստայիններ՝ 16․ Հենրի Ավագյան, 18․ Խոսե Էնրիկե Կարաբալլո, 7․ Էդգար Մալաքյան, 24․ Թաոֆիք Ջիբրիլ, 15․ Միխայիլ Կովալենկո, 3․ Արման Հովհաննիսյան, 19․ Լևոն Վարդանյան, 8․ Խուան Բրավո, 10․ Արտակ Գրիգորյան, 6․ Կառլոս Ժամիսոն, 12․ Ռավանելլի Ֆերեյրա, 22․ Գուստավո Մարմենտինի։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 31. Դմիտրի Աբակումով, 2. Նանա Անտվի, 16. Իսաակ Բարրի (11. Գևորգ Տարախչյան 59'), 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 13. Իվան Զոտկո, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 28. Պավել Մոգիլևեց (99. Յայա Սանոգո 68'), 9. Նարեկ Աղասարյան (33. Մարկոս Ժունիոր 68'), 5. Դրաման Սալու, 55. Արտյոմ Մաքսիմենկո (90. Օլեգ Պոլյակով 90+1'), 19. Նիկոլայ Պրուդնիկով (23. Արաս Օզբիլիզ 90+1'):

Պահեստայիններ՝ 42. Ալեքսանդր Մելիխով, 1. Մխիթար Ումրեյան, 6.Արման Ղազարյան, 20. Պերիշա Պեշուկիչ, 24. Ուրոշ Ստոյանովիչ, 50. Նարեկ Դավթյան, 22.Միքայել Միրզոյան, 23. Արաս Օզբիլիզ, 33. Մարկոս Ժունիոր, 90. Օլեգ Պոլյակով, 11. Գևորգ Տարախչյան, 99. Յայա Սանոգո: