Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ՄԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻՑ»

25/10/2023

«Փյունիկի» հետ խաղի մասին իր կարծիքն է հայտնել մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք հսսկսնում էինք ինչ խաղ էր սպասվում մեզ: Թույլ տվեցինք սխալներ առաջին կեսում, հատկապես ստանդարտներից: Ընդհսնուր, ինչ պլան, որ մշակել էինք, չէր ստացվում, բաց թողեցիք միջին տատարածությունից գոլ, ինչն անթույլատրելի էր, պետք էր մաքրել հենակետային գոտին: Մենք ունեինք վտանգավոր պահեր, բայց դրությունը ավարտել գոլով ստավեց միայն 1 անգամ: 2-րդ կեսն էլ հարմար մթնոլորտում անցավ «Փյունիկի» համար»:

ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Սխալները մարզչական շտաբինը չեն: Խնդիրը զուտ դրվագային էր` մեկը մեկի դեմ խաղում զիջեցինք: «Փյունիկը» զուտ մեզ ճնշեց»:

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ՄԱՍԻՆ

«Մենք հույս ունեինք որ փոփոխությունները կաշխատեին Տարախչյանը անհատապես կփսյլեր անհատական խաղով, Սանոգոն երկրորդ հարկում լավ կխաղար, բայց այն, ինչ պլանավորում էինք, չստացվեց»:

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ՝ ՔԻՉ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մենք շատ ենք զրուցում Միշայի հետ, տալիս ենք խաղաժամանակ գրեթե միշտ, նաև անցած խաղում: Մենք սպասում ենք նրանից որակապես լավ ֆուտբոլ»:

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  «ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ինձ թվում է մենք մրցում ենք կոնկրետ առաջնությունում, ինչպես ընթանում է մրցաշարը, ըստ այդ էլ շարժվում ենք: Մեր նպատակը, իհարկե, չեմպիոնությունն է»: