Not Selected

«ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԸ

30/10/2023

IDBank Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և 2-2 հաշվով ոչ-ոքի գրանցեց։

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին ու շարունակեցին մեր տղաները: Հատկապես ակտիվ էր աջ եզրը, որտեղ մրցակցի պաշտպանական դիրքերն էին փորձում ճեղքել Նանա Անտվին ու Արտյոմ Մաքսիմենկոն: Այնուամենայնիվ, առանձնապես լուրջ վտանգավոր պահեր երկրպագուները չտեսան: «Շիրակը» խաղում հակահագրոհներով, ու հենց այդպիսի հակագրոհի արդյունքում էլ բացեց հաշիվը: 24-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Դոնալդ Կոդիան: Սակայն կարճ ժամանակ մեր տղաները ուշքի եկան: Նախ, հաջորդ իսկ գրոհն ավարտվեց անկյունայինով, որի խաղարկումից հետո գլխի հարվածով փորձեց աչքի ընկնել Յայա Սանոգոն, սակայն դարպասապահը փրկեց: 27-րդ րոպեին անմիջապես հաջորդ անկյունայինի ժամանակ Սանոգոյի հարվածն արդեն անկասելի էր՝ 1-1։ 38-րդ րոպեին Դրաման Սալուն տուգանայինի մատույցներում ստացավ գնդակն ու ներխուժեց տուգանային ու շեշտակի հարված կատարեց, բայց գնդակն անցավ դարպասաձողի կողքով: Առաջին կեսում դարպասի նոր գրավում չարձանագրվեց:

Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց, «Ուրարտուն» նախաձեռնողի դերում էր: Փոխարինման մտած Գևորգ Տարախչյանը ակտիվացրեց խաղը ձախ եզրում, իսկ Մարկոսն ավելացրեց կրեատիվություն: Այնուամենայնիվ, վտանգավոր պահերն ավելի սակավաթիվ էին: 56-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանն անցումից հետո գնդակը սրող փոխանցմամբ ուղարկեց տուգանայինի հակադարձ եզր, սակայն այնտեղ հերթապահող Պրուդնիկովին խանգարեց պաշտպանը: Մի քանի րոպե անց իրավիճակը մրցակցի տուգանայինում դարձյալ լարված էր. մասսայական խառնաշփոթի ժամանակ մեր թիմի ֆուտբոլիստները խանգարեցին միմյանց և հարվածի պահին գնդակի ճանապարհը փակեց խոտածածկին ընկած Իվան Զոտկոն: 82-րդ րոպեին նորից Գևորգ Տարախչյանը հայտնվեց հարվածային դիրքում: Գնդակը դիպավ նրա ճանապարհին կանգնած Միքայել Միրզոյանին, որն էլ փորձեց գրավել դարպասի ստորին անկյունը, բայց մրցակիցը փրկվեց: 2 րոպե ոնց Միրզոյանը նորից հայտնվեց նպաստավոր դիրքում, սակայն նրա գեղեցիկ հարվածը փոքր-ինչ շեղ ստացվեց: 88-րդ րոպեին մրցակցի դարպասապահը խախտեց կանոնները Թեմուր Ջիկիայի նկատմամբ: Մրցավարն առանց վարանելու ձեռքը տարավ նշակետը: 11-մետրանոցն իրացրեց հենց Ջիկիան` առաջ մղելով «Ուրարտուին»: Եվ երբ թվում էր` խաղն այդպես էլ կավարտվի, «Շիրակի» պաշտպան Համլետ Մնացականյանը հավասարեցրեց հաշիվը` 2-2: Այսպիսով, խաղի վերջին րորպեին մեր ձեռքից բաց թողեցինք հաղթանակն ու միավորներ կորցրինք։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը կրկին կկայանա մեր հարկի տակ, որտեղ կմրցենք «Վեստ Արմենիայի» հետ։ Խաղը կմեկնարկի 17։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՇԻՐԱԿ» 2-2

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 31. Դմիտրի Աբակումով, 2․ Նանա Անտվի, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 13․ Իվան Զոտկո, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 5. Դրաման Սալու 90․ Օլեգ Պոլյակով, 55․ Արտյոմ Մաքսիմենկո, 99․ Յայա Սանոգո, 19․ Նիկոլայ Պրուդնիկով։ 

Պահեստայիններ՝  42․ Ալեքսանդր Մելիխով, 3․ Էրիկ Փիլոյան, 6․ Արման Ղազարյան, 16․ Իսաակ Բարրի, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 17․ Էդուարդո, 22․ Միքայել Միրզոյան, 33․ Մարկոս Ժունիոր, 56․ Լևոն Բաշոյան, 11․ Գևորգ Տարախչյան, 50․ Կարեն Դավթյան, 77․ Թեմուր Ջիկիա։

«ՇԻՐԱԿ»․ 1. Դարկո Վուկաշինովիչ, 6․ Ռաֆիկ Միսակյան (ա), 18․ Սամվել Ղուկասյան, 11․ Սերգեյ Մանուկյան, 26․ Ալեկսա Վիդիչ, 21․ Դոնալդ Ալվին Կոդիա, 19․ Մաջիկո Տրաորե, 99․ Ռոբերտ Դարբինյան, 4․ Համլետ Մնացականյան, 97․ Եֆրեմ Սեդրիկ Դոհ, 22․ Նարեկ Ջանոյան։

Պահեստայիններ՝ 96․ Սոկրատ Հովհաննիսյան, 7․ Սերյոժա Ուրուշանյան, 9․ Լյովա Մրյան, 15․ Արսեն Սադոյան, 14․ Սուրեն Ծառուկյան, 8․ Լևոն Դարբինյան, 24․ Արտյոմ Կիբա, 10․ Դիմիտրիյե Պոբուլիչ, 3․ Հովհաննես Գևորգյան, 44․ Տիգրան Սումբուլյան, 2․ Հավհաննես Փահլևանյան, 23․ Էմիլ Պապիկյան։