Not Selected

ՈՉ-ՈՔԻ՝ «ՎԱՆԻ» ՀԵՏ ԾԱՆՐ ԽԱՂՈՒՄ

12/11/2023

IDBank Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր Չարենցավանի «Վանին»։ Թիմերը երկուական գնդակ փոխանակեցին և ոչ-ոքի գրանցեցին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Թեմուր Ջիկիան և Էդուարդոն, մրցակցի կազմում էլ աչքի ընկան Սանի Բուհարին ու Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ 

Հանդիպման առաջին խաղակեսում ակնհայտորեն նախաձեռնողի կարգավիճակում էին մեր տղաները։ Առաջին 10 րոպեների ընթացքում իրական գոլային պահերը շատ էին։ Դրվագներից երկուսը Մաքսիմենկոյի ստեղծած պահերն էին, որոնք ֆուտբոլիստը, ցավոք, արդյունավետ չօգտագործեց, այնուհետև Օլեգ Պոլյակովը խառնաշփոթ իրավիճակում կարողացավ գրավել «Վանի» դարպասը, սակայն փոխանցման պահին մեր հարձակման գիծը խաղից դուրս վիճակում էր։ Բազմաթիվ պահեր չիրացնելուց հետո մրցակիցը նետվեց առաջ և առաջին հարվածը մեր դարպասին կատարեց Օլաօլուվա Օջետունդեն, սակայն ֆուտբոլիստի հարվածն ուղիղ մեր դարպասապահ Մելիխովի վրա էր։

Խաղակեսի վերջնամասում անկյունայինի խաղարկումից հետո տանտերերի ֆուտբոլիստներից մեկը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում, ինչից հետո մրցավարը -մետրանոց նշանակեց։ Այն անվրեպ իրացրեց ու հաշիվը բացեց Թեմուր Ջիկիան։

Երկրորդ խաղակեսում նույնպես ուժերը հավասար չէին, բայց «Վանը» հակագրոհելիս բավական վտանգավոր էր։ Խաղի 55-րդ րոպեին Քրիստոֆեր Բոնիֆեյսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ 1-1 հաշիվը բավական երկար ձգվեց, քանի որ թիմերի մոտ բացակայում էր հստակությունն ու եզրափակումը։ 86-րդ րոպեին մրցակցի դարպասապահի սխալից օգտվելով մեր թիմը երկրորդ գոլը խփեց, աչքի ընկավ փոխարինման մտած Էդուարդոն։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 9-րդ րոպեին «Վանը» կրկին կարողացավ հետ բերել կորցրածը։ Սանի Բուհարին խփեց իր թիմի երկրորդ գոլը։ 9 հոգով մնացած «Ուրարտուն» որևէ բան փոխել չկարողացավ, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիով։

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 2-2

1-0 Թեմուր Ջիկիա (42') 11Մ, 1-1 Քրիստոֆեր Բոնիֆեյս (55'), 2-1 Էդուարդո (86'), Սանի Բուհարի (90+9')

«ՎԱՆ»․ 24. Ռայմոնդ Նսոյ, 17․ Սանի Բուհարի, 14․ Քրիստոֆեր Բոնիֆեյս , 99․ Արման Մկրտչյան, 5․ Դեու Դոսա Օլատունջի, 5․ Բենիկ Հովհաննիսյան (ա), 2․ Հովհաննես Նազարյան, 28․ Արսեն Եղիազարյան, 94․ Չուկվուեբուկա Օկորոնկվո, 70․ Օլաօլուվա Օջետունդե, 6․ Արմեն Մանուչարյան։ 

Պահեստայիններ՝  12․ Արման Մելիքսեթյան, 27. Ջուսուե Գաբա, 10․ Վիլյամս Իպեյե, 18․ Նարեկ Հովհաննիսյան, 37․ Իբրահիմ Յահայա, 33․ Համլետ Ասոյան, 23․ Ալբերտ Մնացականյան, 87․ Գրիշա Պարոնյան, 30․ Անտոն Շոլոխ, 18․ Վրեժ Չիլոյան, 8․ Կարեն Մուրադյան, 88․ Կրիստիան Մոչիչ։

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 3․ Էրիկ Փիլոյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 22․ Միքայել Միրզոյան (11․ Գևորգ Տարախչյան 67'), 6․ Արման Ղազարյան, 33․ Մարկոս Ժունիոր, 55․ Արտյոմ Մաքսիմենկո (13․ Իվան Զոտկո 90+5'), 77․ Թեմուր Ջիկիա (17․ Էդուարդո 82'), 90․ Օլեգ Պոլյակով (99․ Յայա Սանոգո 82')։ 

Պահեստայիններ՝  31․ Դմիտրի Աբակումով, 92․ Ալեքսանդր Միշիև, 13․ Իվան Զոտկո, 16․ Իսաակ Բարրի, 20․ Պերիշա Պեշուկիչ, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 17․ Էդուարդո, 23․ Արաս Օզբիլիզ, 51․ Դավիթ Ղիասյան, 11․ Գևորգ Տարախչյան, 50․ Կարեն Դավթյան, 99․ Յայա Սանոգո։